Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը:
Այս տարի Կանաչ կիրակին նշվեց ապրիլի 15-ին:
Այն Վայոց ձորում ամեն տարի առանձնակի խանդավառությամբ է նշվում, քանզի այն նաև հայ մշակույթի կարևորագույն գոհարներից մեկի՝ Նորավանքի ուխտի օրն է։
Տոնի օրը Վայոց ձորի թեմը մեծ տոնախմբություն էր նախաձեռնել Նորավանքում:
Ժամը՝10:30-ին, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում Հայր Սուրբը ոգեշունչ քարոզով ներկայացրեց տոնի խորհուրդը, ինչպես նաև խոսեց մեր պատմության և ներկա ժամանակահատվածներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ունեցած անգնահատելի հոգևոր, բարոյական և ազգային գաղափարների իրագործման դերի մասին:
Ս. Պատարագի վերջում կատարվեց Անդաստանի կարգ:
Այնուհետև հոգևորականների հետ Առաջնորդ Սրբազան Հայրը Հոգեհանգստյան կարգ կատարեց Նորավանքի բարերար պարոն Տիգրան Հաճեթյանի գերեզմանաքարի մոտ՝ նրա հոգու հանգստության համար:
Այս տարի տոնի օրը Հայաստանի մարզերից և Սփյուռքից Նորավանք ուխտի եկած հարյուրավոր հավատավոր հայորդիները ջերմորեն մասնակցեցին կազմակերպված բոլոր արարողություններին:
Առաջնորդ Սրբազան Հայրն օրհնեց մեր միասնականությունը խորհրդանշող ազգային ճաշատեսակը՝ հարիսան, ապա օրհնված հարիսան և և Կանաչ կիրակին խորհրդանշող կանաչ հավկիթները բաժանվեցին Նորավանք Continue reading