Ուխտագնացություն դեպի Նորավանք


 Այսօր Նորավանք ուխտագնացություն էր նախաձեռնել Արարատյան Հայրապետական թեմի  Արարատի մարզի Մխչյան համայնքի հոգևոր հովվությունը:

Ուխտավորներին ուրախությամբ ընդունեցին Նորավանքի հոգևորականաց դասը:

Նորավանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մխչյան Continue reading

Advertisements

Միասնական աղոթք Նորավանքում


ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զոհված ազատամարտիկների միությունը այսօր ուխտագնացություն էր նախաձեռնել դեպի Նորավանք:

Նորավանք ուխտի էին եկել ապրիլյան հերոսամարտի նահատակ հերոսների ծնողները և հարազատները: Նրանց ընդունեցին Նորավանքի հոգևորականաց դասը:

Հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ապրիլյան Continue reading

Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Խաչիկում


Այսօր՝ Սուրբ թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոնի օրը, Խաչիկ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնի առիթով մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ, որին մասնակցում էին Խաչիկ համայնքի եկեղեցու ծխական համայնքը և Երևանի տարբեր եկեղեցիների ծխական համայնքների ուխտավորներ: Օրվա պատարագիչն էր Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը: Ս. Պատարագի երգերը կատարվեց եկեղեցու մանկական երգչախմբի կողմից:

Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը:

Բարեշնորհ Արսեն սարկավագը ներկայացրեց տոնի խորհուրդը, թարգմանիչ Continue reading

Քահանայից ժողով թեմի առաջնորդարանում


Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, տեղի ունեցավ հերթական քահանայից ժողովը, որն սկսվեց աղոթքով:

Թեմի ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ թեմի հաշվապահ Անահիտ Դովլաթյանը: Քննարկվեցին 2018 թվականի նախահաշվի հետ կապված հարցեր:

Առաջնորդ Սրբազանը ևս անդրադարձավ թեմի տնտեսական դրության, թեմում կատարվող շինարարությունների ընթացքին, թեմական կյանքի մի շարք խնդիրներին:

Եղան քննարկումներ, որի ժամանակ Սրբազան Հայրն առաջացած որոշ խնդիրներին արդյունավետ Continue reading

Խաչվերացի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում


Խաչվերացը  Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Տոնի օրը Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Սեպտեմբերի 17-ին Արկազի Սուրբ Խաչ վանքում այս տարի նույնպես առանձնակի հանդիսավորությամբ ու մեծ շուքով նշվեց Խաչվերացի տոնը:

Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Արկազի ՍբԽաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունքը, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Խաչվերացին նախորդող շաբաթ երեկոյան Սբ. Խաչ վանքում, գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, տեղի ունեցավ կիրակնամտից ժամերգություն:

Հաջորդ օրը Խաչվերացի տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Սուրբ Խաչ վանք: Տարբեր մարզերից և Վայոց ձորից ուխտի էին եկել բազմաթիվ ուխտավորներ:

ՀՀ Զիված ուժերի հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանի նախաձեռնությամբ N զորամասի զինծառայողներ ուխտագնացություն կազմակերպեցին Արկազի Սուրբ Խաչ եկեղեցի և մասնակցություն ունեցան Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագին ու Անդաստանի կարգին:

Տոնի օրը մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Եղեգնաձորի Continue reading