Հայտարարություն. Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Նորավանքում


 Սիրելի՛ հայորդիներ,

Օգոստոսի 13-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն  (Խաղողօրհնեք) է: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Տոնի օրը Նորավանքում Տեր Ներսես քահանա Արշակյանը կմատուցի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Տ. Ներսես քահանա Արշակյանը և Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը կկատարեն Continue reading

Advertisements

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվեց «Նորավանքի վեհությունը» վերնագրով գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը


Օրերս Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի աշխատակիցների նախաձեռնությամբ «Մշակութային Վայոց ձոր, Նորավանքի վանական համալիր,  Օրբելյան իշխանական նստավայր» խորագրի ներքո թանգարանում բացվեց «Նորավանքի վեհությունը» վերնագրով գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեցին Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի կողմից արված լուսանկարները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Երկրագիտական թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Ստեփանյանը, ով ողջունելով ներկաներին՝ իր շնորհակալությունը հայտնեց Տեր Սահակին՝ այսպիսի գեղեցիկ լուսանկարներ թանգարանի կողմից կազմակերպված ցուցահանդեսին տրամադրելու համար:

Այնուհետև արժանապատիվ Տեր Հորը ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ՏՀԿ բանժնի պետ Սոնա Մարգարյանը, գեղանկարիչ Կամո Սահակյանը, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը և Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը:

Տեր Հայրը, իր օրհնությունը հղելով ներկաներին, գնահատանքի խոսք ասաց թանգարանի տնօրինությանը՝ գլխավորությամբ Կարինե Ստեփանյանի, որոնց կատարած մեծ աշխատանքի շնորհիվ կայացավ այդ գեղեցիկ, յուրօրինակ լուսանկարների ցուցահանդեսը:

Տեր Սահակն իր խոսքում համեստորեն նշեց, որ ինքը պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէ (թեև լուսանկարներն անթերի էին), պարզապես Continue reading

Տնօրհնեքի կարգ Արփի համայնքի միջն. դպրոցում


Այսօր Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը և Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանն Արփի համայնքի միջնակարգ դպրոցում կատարեցին Տնօրհնեքի կարգ:

Այնուհետև օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը, ով ողջունեց ներկաներին և իր խոսքում կարևորեց կրթամշակութային հաստատություններում և Continue reading

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում Արփի համայնքում


Արփի համայնքում մեծ հանդիսություն էր կազմակերպվել՝ նվիրված Մայիսյան հաղթանակներին, որին մասնակցում էին համայնքի բնակիչները և հյուրերը:

Տոնակատարությունն սկսվել է Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանի օրհնության խոսքով:

Այնուհետև գեղեցիկ ելույթներով հանդես են եկել համայնքի շնորհալի սաները Continue reading