Աջակցություն Եղեգնաձորի ցերեկային խնամքի կենտրոնի սաների ընտանիքներին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վայոց ձորի թեմի կողմից մայիսի 8-ին սննդային օգնության /29 կգ-ոց/ փաթեթներ բաժանվեցին Վայոց ձորի թեմի առաջնորդարանում գործող Եղեգնաձորի ցերեկային խնամքի կենտրոնի երեխաների  ընտանիքներին, որոնք կորոնավիրուսի հետ կապված՝ արտակարգ դրության հետևանքով հայտնվել են ծանր վիճակում։ 

Երեխաների ծնողները խորին շնորհակալություն են հայտնում կազմակերպիչներին։

Միջոցառում Վայոց ձորի թեմի առաջնորդարանում


Հունվարի 13-ին Վայոց ձորի թեմի առաջնորդարանում կազմակերպվել էր Նոր տարվա և Սուրբ Ծնունդին նվիրված միջոցառում Եղեգնաձորի Ցերեկային խնամքի կենտրոնի երեխաների համար /շուրջ 25 երեխա/։

Մասնակցում էր թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Վայոց ձորի մարզպետի խորհրդական Անի Մխիթարյանը, Եղեգնաձորի քաղաքապետարանի սոց. աշխատող Անի Առաքելյանը, ծնողներ, հյուրեր։

Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկաներին փոխանցեց Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի օրհնությունը և ամանորյա նվերները:

Երեխաներն իրենց երաժշտական և պարային կատարումներով առավել գեղեցկացրին հանդիսությունը:

Վայոց ձորի թեմի առաջնորդարանում բացվեց Ցերեկային խնամքի կենտրոնը



Տեղի ունեցավ Եղեգնաձոր քաղաքի Ցերեկային խնամքի կենտրոնի մեկնարկը։ Կենտրոնը գործում է Վայոց ձորի թեմի առաջնորդարանի շենքում, որտեղ հաճախում են Եղեգնաձոր քաղաքի 25 երեխաներ։

Շաբաթական երեք օր երեխաների հետ աշխատում են սոց. հոգեբանական կենտրոն ՀԿ-ի կամավորները, մանկավարժներ, սոց. աշխատող, հոգեբան, նկարչության և ձեռարվեստի մասնագետներ։

Միջոցառումն սկսվեց աղոթքով, ապա օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը հանդես եկավ օրհնության խոսքով:

Ներկայացվեց Սրբոց Վարդանանց տոնի խորհուրդը, ապա երեխաներն ասմունքով և երգերով հիացրին բոլորին:

Այնուհետև Վայոց ձորի փոխմարզպետ Նանե Ասատրյանը բարի մաղթանքների հետ նաև գեղարվեստական գրքեր նվիրեց կենտրոնին։ Եղեգնաձոր քաղաքի քաղաքապետարանի աշխատակից Անի Առաքելյանը հավաստիացրեց, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցելու այդ մարդասիրակսն և աստվածահաճո ծրագրին։

ԱՎԵԼԻՆ

Տնօրհնեք Եղեգնաձորի բժշկական կենտրոնում


Հունվարի 5-ի երեկոյից սկսած Վայոց ձորի Թեմի հոգևորականները մարզի ուսումնական հաստատություններում, հավատացյալների բնակարաններում, զորամասերում շարունակում են Տնօրհնեքի արարողություններ կատարել, ինչն առիթ է առավել շփվել ժողովրդի հետ:

Այսօր Խաչիկ համայնքի հոգևոր հովիվ Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանի և թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ Տնօրհնյաց արարողություն կատարվեց Եղեգնաձորի բժշկական կենտրոնում:

 Նախ Տեր Հայրը ներկաներին ներկայացրեց Տնօրհնեքի խորհուրդը, ապա օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

ԱՎԵԼԻՆ

Վայոց ձորի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ  հանդիպում հոգևորականի հետ


Այսօր Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ  Թեմի Քրիտոնեական դաստիարակության կենտրոն հաճախող երեխաները հանդիպեցին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի հետ:

 

Հանդիպումն սկսվեց աղոթքով:

Հայր Զարեհը խոսեց Ծաղկազարդի, Ավագ շաբաթվա և Մանուկների օրհնության կարգի մասին:

Ստեղծված անմիջական ու դրական մթնոլորտի շնորհիվ աշակերտները Հայր Continue reading