Ուխտագնացություն Մարտիրոսի Ս. Աստվածածին եկեղեցի


 Հոկտեմբերի 29-ին Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու հավատացյալները, կանանաց և երիտասարդաց միության անդամները` շուրջ 65 հոգի, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի առաջնորդությամբ ուխտագնացություն կատարեցին դեպի Մարտիրոսի Ս. Աստվածածին եկեղեցի և Մարտիրոս գյուղի Վիմափոր եկեղեցի /13-րդ դար/, որն ամբողջապես փորված է ձորի քարափի մեջ:

Այս ուխտագնացությունը մեզ` Ս. Գայանե եկեղեցու հետևորդներիս համար կարծես վերածվել է հրաշալի ավանդույթի: Ուխտագնացությունը հայ մարդու անհատական կամ հավաքական կյանքի հոգևոր դաստիարակման լավագույն միջոցառումներից է, որը դեպի հոգևոր վերածնունդ տանող ճանապարհն է:

Մենք մեր աղոթքներով հաղորդակից եղանք Աստծու և սրբությունների հետ, հագեցնելով ոչ միայն մեր հոգեկան ծարավը, այլև զորություն ստանալով Սուրբ վայրից` դիմակայելու գալիք փորձություններին:

Ս. Աստվածածին եկեղեցում Տեր Գալուստ քահանա Սահակյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ և իր Continue reading

Advertisements

«ՀՈԳԵՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐԸ ԳԵՏԱՓԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ


2010թ.-ից Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր Սեղան Բարեգործական հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության Հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է <<Հոգևոր աջակցություն ընտանիքներին>> ծրագիրը:

 

Այդ ծրագրի շրջանակներում բովանդակալից և հետաքրքիր հանդիպումներ իրականացան Վայոց ձորի մարզի Գետափի միջն. դպրոցում /Տնօրեն՝ Կ. Հակոբյան/:

 

<<Ազատություն>> թեմայով աշակերտների հետ ուսուցման ժամանակակից մեթոդների Continue reading

«ՀՈԳԵՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ»  ԾՐԱԳԻՐԸ ՇԱՏԻՆԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ


2010թ.-ից Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր Սեղան Բարեգործական հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության Հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է <<Հոգևոր աջակցություն ընտանիքներին>> ծրագիրը:

 

Այդ ծրագրի շրջանակներում բովանդակալից և հետաքրքիր հանդիպումներ իրականացան Վայոց ձորի Continue reading

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ՋԵՐՄՈՒԿԻ Ս. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒՄ


Այսօր Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Ս. Պատարագին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ, այդ թվում նաև Ջերմուկի թիվ 3 /Կեչուտի/ միջն. դպրոցի Continue reading

Քահանայից ժողով թեմի առաջնորդարանում


Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, տեղի ունեցավ հերթական քահանայից ժողովը, որն սկսվեց աղոթքով:

Թեմի ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ թեմի հաշվապահ Անահիտ Դովլաթյանը: Քննարկվեցին 2018 թվականի նախահաշվի հետ կապված հարցեր:

Առաջնորդ Սրբազանը ևս անդրադարձավ թեմի տնտեսական դրության, թեմում կատարվող շինարարությունների ընթացքին, թեմական կյանքի մի շարք խնդիրներին:

Եղան քննարկումներ, որի ժամանակ Սրբազան Հայրն առաջացած որոշ խնդիրներին արդյունավետ Continue reading