Կանաչ կիրակին՝ Նորավանքի ուխտի օր


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը:

Այս տարի Կանաչ կիրակին նշվեց ապրիլի 30-ին:

Այն Վայոց ձորում ամեն տարի առանձնակի խանդավառությամբ է նշվում, քանզի այն նաև հայ մշակույթի կարևորագույն գոհարներից մեկի՝ Նորավանքի ուխտի օրն է։

Տոնի օրը Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանը մեծ տոնախմբություն էին նախաձեռնել Նորավանքում:

Ժամը՝10:30-ին, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և մասնակցությամբ Նորավանքի հոգևոր հովիվներ Տ. Ներսես քահանա Արշակյանի և Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, հյուրաբար Վայոց ձորի թեմում գտնվող Տ. Բարդուղիմոս քահանա Հակոբյանի,   թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում Հայր Սուրբը ոգեշունչ քարոզով ներկայացրեց տոնի խորհուրդը, ինչպես նաև խոսեց մեր պատմության և ներկա ժամանակահատվածներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ունեցած անգնահատելի հոգևոր, բարոյական և ազգային գաղափարների իրագործման դերի մասին:

Ս. Պատարագի վերջում կատարվեց Անդաստանի կարգ՝ հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի:

Դպրաց դասի և հոգևորականների հետ Առաջնորդ Սրբազան Հայրը  Հոգեհանգստյան կարգ կատարեց Նորավանքի բարերար պարոն Տիգրան Հաճեթյանի գերեզմանաքարի մոտ՝ նրա հոգու հանգստության համար:

Տոնի օրը Հայաստանի մարզերից և Սփյուռքից Նորավանք ուխտի եկած հարյուրավոր հավատավոր հայորդիները ջերմորեն մասնակցեցին կազմակերպված բոլոր արարողություններին:

Եկեղեցու բակում Նորավանք այցելած բոլոր այս ուխտավորներին թեմի Երիտասարդաց միության անդամները բաժանեցին մեր միասնականությունը խորհրդանշող ազգային  ճաշատեսակը՝ հարիսան, որի օրհնությունը կատարեցին թեմի հոգևորականաց դասը:

Այս տարի բացառիկ էր նրանով, որ թեմի Երիտասարդաց միության և Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ-ի նախաձեռնությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի մի շարք համայնքների դպրոցների աշակերտների մասնակցությամբ ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Նորավանք:

Շուրջ 300 աշակերտներ իրենց Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հետ մասնակցեցին Ս. Պատարագին, ուսուցիչների ուղեկցությամբ ճանաչողական զրույցշրջայց կատարեցին Նորավանքի վանական համալիրի տարածքում, ինչպես նաև այցելեցին Մոմիկի  անվան թանգարան:

Թեմը հատուկ հյուրասիրություն կազմակերպեց ուխտավոր աշակերտների համար, ապա , ըստ նախատեսվածի, նախաձեռնողներն արշավ կազմակերպեցին դեպի Ս. Փոկասի մատուռ, որտեղ նրանք մաքրման աշխատանքներ կատարեցին:

Այնուհետև Արսեն սարկավագ Մաթևոսյանի գլխավորությամբ հոգևոր և ազգային երգերի հրաշալի կատարումներով Continue reading

Advertisements

Ս. Հարության տոնը Ջերմուկի Ս. Գայանե  եկեղեցում և Նորավանքում


Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում նշվեց Սուրբ Զատկի՝ Քրիստոսի Հարության տոնը:

Տոնի օրը եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ:

Օրվա պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը:

Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին մասնակցող հավատացյալներին ու քրիստոնյա մարդկանց Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ իր պատգամն էր հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, որն ընթերցեց Արժանապատիվ Տեր Հայրը:

Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին Զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին: 

 

Զատկական արարողություն Նորավանքում Continue reading

Հարության Ճրագալույցի Սբ. Պատարագ Վայոց ձորի թեմում


Այսօր Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագներ:

Ավագ Շաբաթ օրը Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Տիրոջ հրաշափառ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագն սկսվեց նախատոնակի ժամերգությամբ:

Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Ճրագալույցի Ս. Պատարագին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ, ովքեր Ս. Պատարագի ավարտին վառվող, օրհնված մոմեր տարան իրենց տները՝ջերմացնելու Քրիստոսի հարության ավետիսով:

Վայքի Ս. Տրդատ եկեղեցում  նույնպես մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ, որն սկսվեց նախատոնակի ժամերգությամբ:

Օրվա պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ Continue reading

Ավագ հինգշաբթիի արարողությունները Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


Ավագ հինգշաբթի Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարության կարգ, ապա մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա  Սահակյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Երեկոյան կատարվեց  Ոտնլվայի արարողությունը: Սբ. Գայանե եկեղեցում կատարված Ոտնլվայի արարողությանը ներկա էին N զորամասի զինվորները, որոնց ոտքերն օրհնված ջրով լվաց Տեր Գալուստը, ապա օծեց յուղով և պատվիրեց  լինել խոնարհ, հաստատ մնալ հավատքի մեջ և Continue reading

«Մեծ պահք» թեմայով բանախոսություն Ջերմուկում


Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ Ջերմուկի Մ. Գորկու անվան հիմնական դպրոցի սաները Սուրբ Գայանե եկեղեցում հանդիպեցին Տեր Հոր հետ:

Տեր Գալուստը  բովանդակալից կերպով բանախոսեց Մեծ Պահքի խորհրդի, ընթացքի (Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության տոնի նախօրեի), խորհրդանշական 40 օրվա, յոթ կիրակիների (Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդի), Միջինքի, ինչպես նաև Ավագ շաբաթվա, որն ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները՝ հաղթական մուտքը Continue reading