ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐՋԻՆ ԳՐԱՌՈՒՄ)Հոգևոր խնդության և բերկրանքի օրեր և պահեր ապրեցինք, քանզի Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվեց Սրբալույս Մյուռոնը: Այն այժմ տաք է, որը սպասում է մեզանից յուրաքանչյուրին՝ իր հրաշագործ զորությամբ այլակերպելու մեր կյանքը՝ այն լցնելով հույսով, հավատով և սիրով: Մյուռոնօրհնությունը հրաշալի առիթ էր՝ մերձենալու աստվածահիմն Ս. Էջմիածնի խորհրդին և մեր միասնական աղոթքը վերառաքելու առ Աստված՝ հանուն Հայոց Եկեղեցու անսասանության և մեր Հայրենիքի բարօրության: Continue reading

Advertisements

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


 

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՑնծում է Հայոց Եկեղեցին, անսահման ուրախություն է հայ մարդու հոգում և սրտում, որին խնդակից և մասնակից են հրեշտակների բյուրավոր զորքերը, մեր լուսավոր հայրերն ու վարդապետներն իրենց բարեխոսությամբ և աշխարհասփյուռ հայությունն իր աղոթակցությամբ, քանզի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեր Եկեղեցու նվիրական երեք սրբություններով` Տիրոջ խաչափայտի մասունքով Կենաց Խաչով, աստվածամուխ Գեղարդով և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով օրհնեց Սրբալույս Մյուռոնը` այն կոչելով «Հաղթության Մյուռոն»:

 Այո´, հաղթական է հայոց Մյուռոնն իր հրաշագործ զորությամբ, որով աներևութապես կապ ենք հաստատում Ս. Թադեոսի` Հայոց աշխարհ բերած Ս. Յուղի և մեր հավատքի հոր օրհնած առաջին Մյուռոնի հետ, ևս մեկ անգամ շեշտում ենք և ի լուր աշխարհի հայտարարում, որ հավատարիմ ենք Տիրոջը, Սրբազան Ավանդությանն ու մեր մշտամնա ազգային-եկեղեցական արժեքներին: Continue reading

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՄյուռոնօրհնությունը, սիրելի´ հայորդիներ, կոչ է և հրավեր ազգիս` մնալու սրբության շնորհի մեջ, մերժելու չարը ու չարի գործերը և մեր կյանքում անստվեր պահպանելու Տիրոջ Ավետարանի լույսը:

Մյուռոնօրհնությունը պատգամ է ապրելու Քրիստոսով, ընթանալու Քրիստոսի հետ, քանզի սուրբ մյուռոնով ի Քրիստոս մկրտված` Քրիստոսով հանդերձավորվեցիք:

Տիրոջ հետ, Տերունապարգև սիրով միայն պիտի գերակայեն մեր կյանքում բարությունն ու արդարությունը, մեր սրտերի մեջ անսասան ու անբիծ պիտի մնա մեր հայրերի սուրբ հավատքը և մեր ուղին լինի բազմարդյուն ու բարեհույս (Գարեգին Բ Կաթողիկոս, 2008 թ. սեպտ. 28, Continue reading

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՀայ մարդու համար Մյուռոնն ավելին է, քան պարզ մի օրհնված յուղ: Այն հայ քրիստոնյայի կապն է իր նախնիների ու անցյալի հետ: Այս խորհրդական արարողության միջոցով ենք ճանապարհորդում դարերի միջով՝ սկսելով Քրիստոսով ու Ս. Թադեոս առաքյալով, Ս. Գրիգոր Լուսավորչով ու Նարեկացիով և հասնում մեր օրերը: Մյուռոնին հավատարիմ լինելը ոչ այլինչ է, եթե ոչ անմնացորդ նվիրում և հավատարմություն մեր Մայր Եկեղեցուն, ազգային-հոգևոր արժեքներին ու մեր Հայրենիքին: Ժողովուրդն ինքը մյուռոնված և չմյուռոնված լինելը կապել է նաև իր ազգային պատկանելիության հետ: Գարեգին Ա Հայրապետն այս մասին Continue reading

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԱմեն հայի սրտագին փափագն ու իղձն է եղել գոնե մեկ անգամ մասնակցել Մյուռոնօրհնության սրբազան արարողությանը, համբուրել Մյուռոնի կաթսան և տուն վերադառնալ` իր հետ տանելով աստվածահիմն Ս. Էջմիածնի և Հայոց Ընդհանրական Հայրապետի օրհնությունները:

Հնում չկային այսօրվա փոխադրամիջոցներն ու հնարավորությունները, բայց մարդիկ օրեր, երբեմն էլ ամիսներ առաջ ճանապարհ էին ընկնում` շատ հաճախ ոտքով հասնելով Մայր Աթոռ, որի բակը և շրջակայքը Մյուռոնօրհնությունից առաջ լի էր հավատացյալների բազմությամբ:

1868 թ. «Արարատ» ամսագիրը նշում է, որ սեպտեմբերի 29-ին նախատեսված Մյուռոնօրհնությունից դեռ երկու շաբաթ առաջ վանքի բակում շատ էին ուխտավորները, որոնք եկել էին Տաճկաստանից, Ռուսաստանից, Տփխիսից, Գորիից, Նախիջևանից, Ղարաբաղից, Ախալցխայից, Ալեքսանդրապոլից և Մոզդոկից: Ուխտավորների թիվն այնքան շատ էր, որ «պարտաւորեցան կանոնաւոր զորք բերել տալ յԵրևանայ երեք օր յառաջ քան միւռոնի հանդիսի օրը, որովհետև անհնարին էր խուռն բազմութիւնը յետ մղել երեկոյ առաւօտ եկեղեցականաց եկեղեցի գնալուս»: Continue reading