“Հզոր հայրենիք” բարեգործական ատամնաբուժարան


Վայոց ձորի թեմի և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի երկարատև աշխատանքի շնորհիվ է, որ «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագիրը կյանքի կոչվեց։

Ծրագրի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր Վայոց ձոր մարզի Արենի համայնքի սահմանամերձ Խաչիկ բնակավայրում։ Բացման արարողությանը ներկա էին Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ներկայացուցիչներ Պաշտպանության և Առողջապահության նախարարություններից, և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ից։

Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ողջույնի խոսքում նշեց որ այս ծրագրի իրականացումը Վայոց ձորի թեմի և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի մի քանի տարվա աշխատանքի և ներդրումների արդյունք է, շնորհակալություն հայտնեց նաև Վիգեն Կարապետյանին, Կարո Գևորգյանին և մի շարք ամերիկահայ բարերարների, որոնք շարունակական աջակցություն են բերելու  այս նախաձեռնությանը:  Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և միտում ունի ընդլայնվելու։

ԱՎԵԼԻՆ

2019 թ. զորացրված վայոցձորցի պատանիների համար մատաղի մատուցման արարողություն Նորավանքում


Օգոստոսի 11-ին Նորավանքի վանական համալիրում Վայոց ձորի թեմի, Վայոց ձորի մարզպետարանի ու Վայոց ձորի մարզային զինկոմիսարիատի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 2019 թվականին զորացրված վայոցձորցի պատանիների համար մատաղի մատուցման արարողություն։

 Ներկա էին Վայոց ձորի թեմի առաջնորդ  Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը,  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, Վայոց ձորի մարզի զինկոմ Արմեն Հովսեփյանը և Վայոց ձորի մարզի ուժային կառույցների բոլոր ղեկավարները:

Բոլոր զորացրված պատանիներին դեպի Նորավանք ուղեկցել էին համապատասխան համայնքների ղեկավարները և հարազատները: 

 Արարողությունն սկսվեց Սրբազան Հոր օրհնությամբ, ապա ներկաներն իրենց ելույթներով ողջունեցին նոր զորացրված երիտասարդներին և մաղթեցին նորանոր հաջողություններ քաղաքացիական կյանքում, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողները ՀՀ Վայոց ձորի մարզպետի և զինկոմի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով՝ ՀՀ և ԼՂՀ սահմանների պահպանության, բարեխիղճ ծառայության և վայոցձորցու պատիվը բարձր պահելու համար:

ԱՎԵԼԻՆ

“Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները” խորագրով հանդիպում-քննարկում


Վայոց ձորի տնտեսական զարգացման հիմնական ուղղություններից մեկը՝ գյուղատնտեսությունը, իր շուրջն է հավաքել ոլորտի դերակատարներին։

Հունիսի 6-ին մեկնարկեց ‹‹Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները›› խորագրով 4-օրյա հանդիպում-քննարկումը, որն իրականացվում է գերմանական BfdW կազմակերպության աջակցությամբ, Սյունիք-զարգացում ՀԿ-ի կողմից Վայոց ձորի թեմի հետ համագործակցաբար։ 

Հանդիպումը նպատակ է հետապնդում հարթակ ստեղծելու ոլորտի շահագրգիռ կողմերին առաջարկությունների, կարիքների, տեսակետների քննարկման համար ՝ օժանդակելով Վայոց ձորում պտղաբուծության զարգացմանը, մասնավորապես ինտենսիվ այգիների ստեղծմանը և ընդլայնմանը, ինչպես նաև նպաստելու տեղական և միջազգային մակարդակով մարզի ֆերմերային տնտեսությունների փորձի փոխանակմանը, կապերի ստեղծմանը։ 
Հանդիպում-քննարկման բացման օրը ողջույնի խոսքով հանդես եկան Վայոց ձոր թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, մարզպետ Տրդատ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության վարչության բուսաբուծության բաժնի պետ Ռուդիկ Նազարյանը։ 

Պաշտոնական բացումից հետո, մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց մարզի հողատարածքների և վերջին տարիներին նոր այգիների վիճակագրական տվյալները։ 

ԱՎԵԼԻՆ

Հանդիպում Նորավանքում


Մայիսի 16-ին Նորավանքում հանդիպում տեղի ունեցավ,Գերմանիայի կաթոլիկ պատվիրակության  գլխավորությամբ, կաթոլիկ եպիսկոպոսական ժողովի միջեկեղեցական հանձնախմբի նախագահ, Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Շահե Ծայրագույն վարդապետի և Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ:  

ԱՎԵԼԻՆ