Արևագալի ժամերգություն Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Այսօր Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում կատարվեց Արևագալի ժամերգություն:

ԱՎԵԼԻՆ

Սուրբ Ծննդյան արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Հունվարի 6-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան տոնի օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ` հանդիսապետությամբ Վայոց Ձորի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի:

Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

ավելին

Եկեղեցու հիմնօրհնեք Գետափ համայնքում


Այսօր, նախագահությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, Գետափ համայնքում կատարվեց եկեղեցու հիմնօրհնեք: Աստվածաշնչյան ընթերցումներից հետո գինով և ջրով լվացվեցին Տիրոջ առաքյալներին և սրբերին խորհրդանշող 16 քարերը, որոնք Սրբազան Հոր օծելուց հետո զետեղվեցին նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում:

Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Առաջնորդ Սրբազան Հայրը:

Նոր կառուցվելիք եկեղեցու բարերարուհին է ծնունդով Երևանից, այժմ՝ Մոսկվայում բնակվող Լաուրա Հարությունյանը, իսկ նոր կառուցվելիք եկեղեցու տարածքն անհատույց նվիրաբերել է Գետափի բնակիչ Վարդգես Մովսիսյանը:

Վերջում բարերաուհու կողմից Continue reading

Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված արարողություններ Վայոց ձորում


Շառլ Ազնվաուրին նվիրված Հոգեգանգստյան կարգեր են մատուցվել Եղեգնաձորի Ս. Աստվածածին, Արենիի Ս. Աստվածածին , Վայքի Ս. Տրդատ, սահմանամերձ Խաչիկ համայնքի Ս. Աստվածածին և Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցիներում:

Արարողությունների ավարտին կատարվել է մոմավառություն ՝ ի հիշատակ մեծանուն հայի:

Լո՜ւյս քո երկնային ճանապարհներին, Մեծ Հայ:

Լուսանկարները՝ Continue reading

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Եղեգնաձորում


Այսօր՝  ապրիլի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանությունների, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանի և  ուժային կառույցների ղեկավարների առաջնորդությամբ բազմաթիվ վայոցձորցիներ գնացին դեպի հայոց Մեծ եղեռնի զոհերի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների անմար հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղիներ խոնարհելու և պսակադրություն կատարելու: 

 

Հուշարձանի բլուրից իջնելով՝  մասնակիցները եկան Ս. Աստվածածին եկեղեցի, ուր հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի՝ Continue reading