Ծաղկազարդի տոնին և Մանուկների օրհնության օրվան նվիրված արարողություններ Վայոց ձորի թեմում


Մարտի 25-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին հիշատակեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ՝ Ծաղկազարդի տոնը:
Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Ս. և Անմահ Պատարագներ, Անդաստանի արարողությամբ օրհնվեցին ոստեր և կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Նորավանքում Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը մատուցեց Ս. և Անմահ Պատարագ, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց: Անդաստանից հետո պատարագիչ Հայր Սուրբը կատարեց Մանուկների օրհնության կարգ:

Ողջունելի է, որ տոնի օրը Նորավանք ուխտագնացության էին եկել Արենիի միջն. դպրոցի աշակերտները՝ գլխավորությամբ հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լուսինե Սարգսյանի:

Եղեգնաձորի ՍԱստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Ս. և Անմահ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Անդաստանից հետո պատարագիչ Տեր Հայրը կատարեց Մանուկների օրհնության կարգ:

Ողջունելի է, որ Եղեգնաձոր համայնքի թիվ 1, թիվ 2 և թիվ 5 մանկապարտեզների սաները դաստիարակների և ծնողների հետ ակտիվ մասնակցեցին տոնին նվիրված արարողություններին: Ի դեպ, փոքրիկներից շատերի գլխներին կային ուռենու ոստերով հյուսած ծաղկեպսակներ:

Մալիշկայի ՍԱննա եկեղեցում  Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Անդաստանի արարողություն և Մանուկների օրհնության կարգ՝ մաղթելով, որ նրանք  հասակ առնեն՝ լի հավատքով, շնորհներով և իրենց կյանքով ու գործերով դառնան մեր Սուրբ Եկեղեցուն  ու ժողովրդին արժանի զավակներ։

Այնուհետև Տեր Հայրը բաժանեց գունավոր կավիճներ, որոնցով փոքրիկները մեծ ոգևորությամբ նկարազարդեցին եկեղեցու բակը:

Ողջունելի է, որ Մալիշկա համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներն ակտիվ մասնակցեցին տոնին նվիրված արարողություններին:

Տոնի օրը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում: Օրվա պատարագիչն էր Continue reading

Advertisements

Վայոց ձորի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ  հանդիպում հոգևորականի հետ


Այսօր Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ  Թեմի Քրիտոնեական դաստիարակության կենտրոն հաճախող երեխաները հանդիպեցին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի հետ:

 

Հանդիպումն սկսվեց աղոթքով:

Հայր Զարեհը խոսեց Ծաղկազարդի, Ավագ շաբաթվա և Մանուկների օրհնության կարգի մասին:

Ստեղծված անմիջական ու դրական մթնոլորտի շնորհիվ աշակերտները Հայր Continue reading

Վաղը Ծաղկազարդի տոնն է


ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ

Ծաղկազարդը Մեծ Պահքի վերջին կիրակին է:
Հիսուս Քրիստոսի աստվածային վարդապետության եւ հրաշագործությունների համբավը ցնցել էր շատերին: Մարդիկ ապշում ու հիանում էին, երբ տեսնում էին Հիսուսի բժշկած կույրերին, խուլերին, անդամալույծներին ու բորոտներին, Տիրոջ զորությամբ հարություն առած մեռյալներին: Այս մեծագործություններից ամենանշանավորը աղքատ Ղազարոսի հարությունն էր, որը Հիսուս Քրիստոս իրագործել էր Երուսաղեմ մտնելու նախորդ օրը: Եվ երբ Տերը, ավանակի վրա նստած, իր 12 աշակերտների հետ մտնում է Երուսաղեմ, ժողովուրդը մեծ ոգեւորությամբ ու խինդով է դիմավորում նրան:
<<Օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անվամբ: Խաղաղություն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում>>, – հրեաներն այսպես փառաբանեցին Տիրոջ մուտքը Երուսաղեմ: Մինչ այդ Հիսուս Քրիստոս բազմիցս եղել էր Երուսաղեմում, սակայն այս մուտքն առանձնակի էր, որովհետեւ առաջին անգամ Նա Երուսաղեմ էր մտնում որպես Մեսիա՝ Օծյալ. Օծյալ Փրկիչ, որը կամավոր գնում էր չարչարանքի ու մահվան: Նույն հրեաները, որ այդ օրը նրան դիմավորեցին ցնծությամբ ու <<օվսաննա՜>> բացականչելով, որը նշանակում է օրհնություն բարձրյալին,

Continue reading

Հանգստյան ժամերգություն Եղեգնաձորի  Ս. Աստվածածին եկեղեցում


Այսօր Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում կատարվեց Մեծ պահոց շրջանի Հանգստյան վերջին ժամերգությունը, որին ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ, եկեղեցու այս տարվա խաչքավոր Դավիթ Հարությունյանը, քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և հավատավոր հայորդիներ:

Պահոց այս շրջանում կատարված ժամերգությունները Քրիստոսի կենսատու լույսով ու խաղաղությամբ լցրին հավատացյալների հոգիները՝ առաջնորդելով նրանց ինքնամաքրման, զղջման, աղոթքի և Continue reading

Խաղաղական ժամերգություն Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Այսօր Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում կատարվեց Խաղաղական ժամերգություն:

Նախ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը խոսեց Մեծ պահքի խորհրդի մասին, ապա հավարտ ժամերգության Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տեր Continue reading