ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

Մադաֆա քեմալի իշխանությունը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Քույրս` Պայծառը, որ Աղավնի քեռեկինս պատերազմի ընթացքին Մալաթիայից Սեբաստիա էր ուղարկել, թուրք մի կառապանի հետ, որը հավասար էր անպատվության գիրկը գցել: Պատահականության, թե բախտի բերումով, անպատվությունից ազատվել և հասել էր Սեբաստիա և նույնպես գտնվում էր որբանոցում:

1920թ. հույն-թուրքական պատերազմի ժամանակ որբանոցում իմ հասակակից տղաներին զորակոչեցին, իսկ ես մեկնեցի այդ վայրից և որոշ ժամանակ ազգական բարեկամների մոտ թաքնվելուց հետո ոսկերիչ Տիգրանի մոտ աշխատանքի ընդունվեցի: Վարձեցի մի սենյակ Հակոբի տան կողքին, իսկ  Հակոբն իր մոտ 3 եղբայրների և  քրոջ հետ ապրում էր այդ տանը որպես վարձակալ:

Այդ օրերին Մադաֆա քեմալը Անատոլիայում իշխանությունը գրավել ու հույների դեմ պատերազմը շարունակում էր Անգլիայի, Ֆրասիայի, Իտալիայի և ,,կոմունիստ.. Ռուսաստանի օգնությամբ և հովանավորությամբ քեմալի իշխանությունն ամրապնդելու համար իր շուրջն էր հավաքել բոլոր կուսակցությունների ղեկավարներին, ցեղապետերին, ավազակապետերին: Այդ թվում՝ Թոփալ-Օսման կոչված մի ավազակապետի՝ հայատյաց մի գազանի, որի միջոցով իր նախորդների հայաջինջ քաղաքականությունը շարունակում էր՝ հովանավորված հաղթական մեծ պետությունների կողմից, կոտորել տվեց Կիլիկիայի, Վանի, Էնտիրեսի և մի շարք այլ վայրերի եղեռնից ազատված հայերին:

Քեմալը կյանքի էր կոչել երեք անձից բաղկացած շրջիկ մի դատարանի /Իստիքտալ Մուհաքեմեսի/՝ <<արդարադատության դատարան>>, որի վճիռը անբեկանելի էր, այդ դատարանի սուր ծայրն ուղղված էր գլխավորաբար հայերի, հույների և մասամբ քուրդերի, որին արժանի էին:

Կազմակերպված զրպարտում էին հայերին, հույներին դատարանի առաջ,  առանց իրեղեն ապացույցի, և այդ բավական էր, որ դատարանը զրպարտվածին մահվան դատապարտի:

Իստիքտալ Մուհաքեմեսի, այսպես ասած արդարադատության դատարանի անդամների, Սեբաստիա գալու Continue reading

Advertisements

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Մինասյան Գրիգոր Չավուշը և ընկերները

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

….Գրիգորին ընտրած են լինում իրենց ղեկավար, և Գրիգորը մի օր տղաներին հավաքում  է խորհրդակցության և ասում, որ ինձ հարկավոր է 2 տղա, որ ինձ հետ գան կամավոր, որովհետև այն, ինչ ձեռնարկելու եմ, կարող է ձախողվեմ և զոհվենք: Տղաները, թե՝ բոլորս միասի կգանք, իսկ նա, թե՝ ոչ ինձ հարկավոր է 2 տղա, քանի որ ցանկանում եք բոլորդ էլ գալ, ինձ թույլ տվեք ընտրել, թե ով պետք է գա ինձ հետ: Տղաներին թաքցնում եմ ճամբարներում, անձրևաջրերի անցքի համար կառուցված կամուրջների մեկի տակ և պատվիրում՝ ինչ գործողություն, որ ուզում եմ կատարել, կաշխատեմ, որ ձեր թաքնված տեղի մոտերքում կատարել, հետևապես կարիքի դեպքում օգնության կհասնեք, սկսում է ճանապարհով գնալ-գալ:

Մեկ էլ տեսնում է, որ հեռվից մի ձիավոր է գալիս, քայլերն ուղղում դեպի ձիավորը, երբ մոտենում է ու տեսնում է, որ եկողը ժանդարմ է, և երբ իրար մոտենում են, Գրիգորը բարևում է ժանդարմին և խնդրում մի սիգարետ: Ասում է, որ  ռազմաճակատից եմ գալիս, քանի օր է բերանս բան չեմ դրել, անոթության դիմանում եմ, բայց ծխելուն՝ ոչ, խնդրում եմ մի սիգարետ տուր: Ձիավորը բարկանում է, թե՝ ինչպես բանակը լքել ես և համարձակվում ես ինձանից ծխախոտ պահանջել, առաջ անցի ես քեզ սիգարետ ցույց կտամ: Գրիգորն ընկնում է առաջ, երբ մոտենում է տղաների թաքստոցին, հետ է դառնում և ժանդարմին ասում է, որ ուզում ես ինձ տանես և հանձնես ուր որ հարկն է, դեմ չեմ, գոնե, մի սիգարետ տուր ծխեմ: Ասում է և ոտից բռնում է և ձիուց ցած գցում, տղաները հասնում են և ձեռքերը կապում են մեջքին: Այդ տեսնում են մի գյուղացի, որը, էշը առաջը գցած, գալիս է, սրան էլ են բռնում ժանդարմի հետ և տանում են իրենց ընկերների մոտ: Գյուղացու խուրջինից դուրս է գալիս մի դաշույն, հաց ու պանիր, տղաներն ուզում են հափշտակել, բայց ղեկավարն ասում է՝ սպասեք: Հացն ու պանիրը վերցնում են և մի կողմ դնում և  շարունակում, որ նախ՝ սկսած գործերը վերջացնենք, ապա հացն ու պանիրը կբաժանենք:

Խոսքն ուղղելով ընկերներին՝ ասում է, որ այս երկուսին պետք է ուղարկենք ի վերին Երուսաղեմ, ձեզանից ով հանձն կառնի այս գյուղացուն տանի մի կողմ և սպանի,ինքը 2 տղաների հանձնարարեց և շարունակեց, որ սրանից հետո մենք մեր գոյությունը պահելու համար, ստիպված պիտի լինենք մեր ձեռքը անցած թշնամիներին չխնայել, ինչպես իրենք մեզ չեն խնայում, երբ իրենց հաջողվում է մեզ բռնել:

Մեր թշնամիները չխնայեցին մեր ծնողներին, երիտասարդներին, անչափահաս երեխաներին, ծերերին, կանանց և ամբողջ հայ ժողովրդին, հետևապես մեր թշնամիներն աննախընթաց գազանային Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՐԲԱՆՈՑ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այդ դեպքից 2 օր հետո ընդունվեցի ամերիկյան որբանոցի արհեստանոցը: Աշխատում էի ձուլագործ վարպետի մոտ որպես աշակերտ: Շատ կարճ ժամանակամիջոցում արհեստը սովորեցի և դարձա ենթավարպետ:

Որբանոցում սկզբնական շրջանում արհեստավոր տղաներինս որպես բնակարան հատկացրել էին հայերի անտեր բնակարաններից մեկը, որը բավական հեռու էր մեր արհեստանոցից ու նեղվածք էր: Մեր արհեստանոցը գտնվում էր ամերիկյան կենտրոնական որբանոցի ընդարձակ հողամասում, այդ հողամասի խորքի ծայրամասում կար նաև զվիցերական որբանոցի նախկին անավարտ շենքը: Մեր արհեստանոցի տղաներիս փոխադրեցին այդ շենքի առաջին հարկը, որի վերակառուցումը վերջացրել էին, իսկ երկրորդ հարկի վերանորոգումը շարունակվում էր:

Մի օր հետաքրքրության համար բարձրացա 2-րդ հարկը, սենյակների դռները մեկ-մեկ բացում և նայում էի մեկի վերանորոգումը վերջացել էր, մի ուրիշինը նոր սկսել էին: Այդ պահին մի սենյակի դուռ բացեցի, ինչ տեսնեմ` պատից կախված հրացաններ, մի մարդ էլ, թախտի վրա պառկած, քնել էր: Անակնկալի եկա, դուռը կամաց փակում եմ, որ քնածին չարթնացնեմ, իջնում եմ առաջին հարկը, տեսածս տղաներին պատմում եմ, իսկ տղաներն արդեն տեղյակ են լինում, ինձ ասում են, որ դրանք Գրիգոր Չավուշի` դասակի հրամանատարի տղաներն են, որ սովորաբար գիշերները գնում են անհայտ գործի, իսկ ցերեկները գալիս են ու այդ սենյակում հանգստանում: Հետո հաճախ հանդիպում եմ  նրանց, այդ տղաների մեջ կար մեզ հասակակից Սեդրակ Տերտերյան անունով մի տղա, որի հետ բավական մտերմանալուց հետո նա մեզ պատմեց իրենց ոդիսականը:

 

Մինասյան Գրիգոր Չավուշը և ընկերները

Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Ղուլամ գյուղ և Ալի Չավուշը 

Այդ օրերից մի օր շուկայում ման գալիս հանդիպեցի Ղուլամ գյուղից Հյուսեին անունով մի գյուղացու, որն անցյալում հաճախ մեր տանը հյուր էր լինում: Մոտեցա ու ասացի, որ ես Արթին աղայի տղան եմ, ասաց, եթե դու իսկապես նրա տղան ես և կարող ես որևէ մեկի միջոցով ապացուցել, ես հորդ 40 ղրշ պարտք եմ, ապա անմիջապես կվճարեմ: Նրան առաջնորդեցի Դանիել քեռուս աներձագի՝ հնակարկատ Մանուկի մոտ և հարց տվի՝ ես ո՞ւմ տղան եմ: Մանուկը, թե Արթին աղայի տղան, Հյուսեինն ինձ տվեց 40 ղրշ դրամ և ավելացրեց, որ իր գյուղացիք բոլորն էլ հորս պարտք են, եթե կցանկանա ինձ իր հետ կտանի գյուղ, համաձայնեցի և ժամադրվեցի: Հաջորդ օր միասին գնացինք գյուղ: Մանուկ քեռին իմ ստացած 40 ղրշ-ից 20-ը վերցրեց և ասաց, որ թող մնա ինձ մոտ, երբ պետք ունենաս ինձանից կվերցնես, գնացի տուն և պատմեցի հանդիպման մասին, 20 ղրշ-ի 10 տվի քեռակնոջս, որ շատ չխոսի, որովհետև յուրաքանչյուր ճաշի ժամանակ, խոսքն իր աղջիկներին ուղղելով, վատ խոսքեր էր ասում և դրանով ինձ ու Հովհաննեսին հասկացնում, որ տնից հեռանանք:

Հաջորդ օրը որոշված ժամին գնացի շուկա, Հյուսեինին գտա, միասին գնացինք գյուղ: Գյուղամեջ, որ հասանք, մի դռան առաջ կանգնեց ու ձայն տվեց՝ Ալի´ Չավուշ, դո´ւրս արի, տե´ս՝ ում եմ բերել:

Ալի Չավուշին ես ավելի լավ ճանաչում էի և հիշում (Ալի Չավուշը այն մարդն էր, որ տեղահանման նախօրյակին, եկավ մեզ մոտ և առաջարկեց ինձ ու եղբորս պահել), որ նա ավելի հաճախ մեր տանն է լինում, մանավանդ, որ հորս գյուղի գործերի կառավարիչն էր: Ալի Չավուշի կինը և եղբոր կինը դուրս եկան, երբ Հյուսեինը հայտնեց իմ ով լինելը, կանայք փաթաթվեցին ինձ ու սկսեցին լաց լինել: Ինձ այդ խեղճ վիճակում տեսնելով՝ ինձ առաջնորդեցին տուն: Ճիշտն ասած՝ ես այդ տեսակ ջերմ ընդունելություն չէի սպասում, կանայք, ինձ մեջտեղներն առած, սկսեցին հարցեր տալ, թե հայրս, մայրս, եղբայրս, քույրերս ի՞նչ եղան, ես ինչպե՞ս ողջ մնացի և այլն, և այլն: Հետո ինձ ման բերին իրենց տունը, ցույց տվին այն սենյակը, որ հայրս գյուղում եղած ժամանակ զբաղեցնում էր, ինձ պառկեցնում էին հորս սենյակում՝ նրա անկողնում, որը պահել էին, ամբողջ մի շաբաթ գուրգուրանքով ինձ պահեցին: Մի օր Ալի Չավուշը գյուղի տղամարդկանց հավաքեց իր բակը և ինձ ցույց տալով՝ ասաց. «Ահա Արթին աղայի տղան եկել է խեղճ վիճակում»: Գյուղացիք միաբերան հայտնեցին, որ ճիշտ է, իրենք հորս պարտք են, բայց պատերազմի նեղ օրերը նոր վերջացել է, իրենք էլ խեղճ վիճակում են, ոչինչ չունեն, եթե բերքահավաքին նորից գյուղ գամ, բոլորն էլ իրենց պարտքերը կվճարեն: Մի քանի օր ևս գյուղում մնալուց հետո խնդրեցի Ալի Չավուշին, որ թույլ տա գնալ քաղաք, ասաց, որ վաղը միասին կգնանք: Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 ՎԵՐԱԴԱՐՁ ՍԵԲԱՍՏԻԱ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այդ երեկո որոշվեց, որ Համբարձումը, Հովհաննեսը, Մաթոսը նախ՝ գնան Սեբաստիա, հարմարություն ստեղծեն, հետո՝ քեռակնոջս՝ իր աղջիկների հետ փոխադրեն, իսկ ես մնամ տեղում՝ մեկնելու պատրաստվելու գործին օգնեմ:

Հետևյալ օրը՝ առավոտյան, տղաները մեկնեցին Սեբաստիա գնացող հայ կառապանների հետ, իսկ մենք սպասելու էինք տղաներից մեկն ու մեկի վերադարձին: Ես մնացի նրա մոտ:

15-20 օր հետո Հովհաննեսը վերադարձավ Սեբաստիայից: 3 օր հետո մեկնեցինք Մալաթիայից, այն վայրից, որտեղ այնքան տառապել, տանջվել էի: 6 օր հետո հասանք Սեբաստիա, 1919թ. մայիսի 19-ին 4 տարվա բացակայությունից հետո, երբ Սեբաստիա մտա, ինձ այնպես թվաց, որ քաղաքը փոքրացել, փողոցները կարճացել, տները ցածրացել էին. ո′չ, այդ բոլորը նույնն էին մնացել, ես էի մեծացել:

Դեռ Սեբաստիա չհասած՝ Աղավնին ինձ հայտնեց, որ կգնանք մեր նախկին տունը, ուստի երբ Սեբաստիա հասանք, գնացինք Պեքմեզ փողոցի մեր տունը, որը հորս սեփականությունը չէր, բայց հայրս տան տիրոջը 30 ոսկի էր տվել և երկուսով պայմանավորվել ու օրինական ձևակերպել էին տվել: Հայրս իր տված 30 ոսկու համար շահույթ չի պահանջելու, իսկ տանտերը՝ տան վարձ և այդ պայմանավորվածությունն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի տերը 30 ոսկին չի վերադարձրել:

Մեր տան տիրոջ ավագ որդին՝ Continue reading