ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերջաբան

Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հոգեբուխ այս խոսքերը հայոց Մեծ եղեռնի ողջ խորհուրդն են բնորոշում, քանի որ խաչի ճանապարհի վերջին հանգրվանը լույսն է, տառապանքի, մաքառման արդյունքը, հաղթանակը և վերջապես խավարին փոխարինում է լույսն անծայր:

Մեր պատմության ողջ ընթացքում մենք մաքառել ենք, պայքարել ենք, նահատակվել ենք, բայց և մեր ներքին հզոր ուժականությամբ, մեր անկոտրուն կամքով, մեր հաղթելու կարողությամբ ապրել ենք, արարել ու անմահացել:

Մենք էլ ողջ էությամբ նմանվել ենք մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: Մեր նմանությունը Տիրոջը նրա նման հաղթելու և հարություն առնելու կարողության մեջ է: Վերն ասվածիս վկաներն են Մեծ եղեռնի սևակարմիր կտավի վրա առկայծող մեր ապստամբ հոգիները, մեր քաջազուն հերոսները, հատկապես մեր վերապրած հայորդիները, որոնք դաժան, անմարդկային փորձություններ հաղթահարեցին, մնացին կամքով անկոտրուն, մաքառեցին ու ապրեցին: Նրանք մեզ փոխանցեցին չընկրկելու, մահը կյանքի վերափոխելու իրենց օրինակը:

Ահա այս խորհուրդն ունի իր մեջ Մեծ եղեռնը վերապրած Հովհաննես Ալեքսանդրյանի (1902-1988թթ.) կյանքի պատմությունը, որ հատվածաբար իր ձեռագրերից վերծանելով՝ շուրջ մեկ տարի ներկայացրինք: Continue reading

Advertisements

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Ֆրանսիա 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

1923թ. հուլիսին դաշնակից պետությունները Պոլիսը հանձնեցին քեմալին, որը թագավորին գահընկեց արեց և Պոլսից վտարեց: Այդ օրերին Ճողղունի հետ Ցուփսեկ-Ղալտրմից անցնում էինք, տեսանք, որ թուրքերը չգիտեմ, թե ինչ պատճառով անգլիացի մի զինվորի ծեծում են և ամեն տեսակ լուտանքներ, հայհոյանքներ էին ասում նրան և իր գյավուռ ազգին: Այն թուրքերը, որ մի քանի օր առաջ անգլիացի զինվորի շուքից անգամ վախենում էին, համարձակություն էին ստացել անգլիացի զինվորին ծեծել և անպատվել, իսկ զինվորը, փոխանակ ընդդիմություն ցույց տալու, հազիվ կարողացավ գող կատվի նման փախչել:

Այդ դեպքն ինձ վրա շատ վատ տպավորություն գործեց, ուրեմն մենք՝ հայերս, նորից թողնված ենք թուրք եղեռնագործերի ողորմածությանը: Ճողղունին ասացի, որ ես այլևս այստեղ մնացողը չեմ, վաղվանից այստեղից հեռանալու համար անհրաժեշտ միջոցների եմ դիմելու, որպեսզի Ֆրանսիա գնամ: Ճողղունը նույնպես որոշեց հեռանալ: Հաջորդ օրը մենք դիմեցինք, ուր որ հարկն էր և 10-15 օր հետո ստացանք ելքի-մուտքի վիզաները:

Նախքան պատմությունս վերջացնելն անհրաժեշտ եմ համարում հակիրճ կերպով նկարագրել, թե ինչ դրություն էր ստեղծվել Պոլսում: Անատոլիայի նահանգներից եղեռնից վերապրած հայերի զանգվածային արտագաղթի հետևանքով Սիրիային սահմանակից վայրերից հայերը գնում էին Սիրիա, Լիբանան, Եգիպտոս և այլ վայրեր: Իսկ Հյուսիսային և կենտրոնական շրջաններից՝ Պոլիս, որովհետև Պոլիսն իր շրջաններով, ներառյալ Դարդանելի նեղուցը գտնվում էր դաշնակից պետությունների բանակների գրավման տակ, բայց երբ Պոլիսն իր շրջակայքով հանձնեցին քեմալի կառավարությանը, հայերը սկսեցին Պոլսից էլ փախչել: Պոլսում այդ ժամանակներում հավաքվել էր՝ մոտավորապես 100-150 հազար, անգամ ավելի հայ գաղթականներ:

 Պոլսո բոլոր հայկական դպրոցները, եկեղեցիներին կից բնակելի շենքերը, բակերը տրամադրել էին գաղթականներին: Յուրաքանչյուր սենյակում, նայած տարածությանը, 3-ից 10-ը ընտանիք էր ապրում: մեծ մասը՝ բակերում՝ վրանների տակ: Ես մտածում էի ժամ առաջ հեռանալ Թուրքիա կոչված դժոխքից, ուր ստեղծվել էր աննկարագրելի մի խուճապ, ոմանք գնում էին Հունաստան, Եգիպտոս, սահմանափակ թվով՝ Ամերիկա, իսկ մեծամասնությունը՝ Ֆրանսիա:

Մենք Մարսել գնալու էինք իտալական Բոռմիտա անունով փոքր բեռնատար մի նավով: Նավահանգստում ահագին բազմություն հավաքվել էր, երբ բավական մարդ բարձրացավ նավ, նավապետը ֆրանսերեն լեզվով հայտարարեց, որ այլևս չի կարող մարդ ընդունել, որովհետև արդեն ընդունել է նավի տարողությունից ավելի:

Վերջապես նավը խարիսխ վերցրեց և սկսեց դանդաղ հեռանալ Պոլսից: Գնում էինք օտարության՝ թողած պապենական հայրենիք, տուն տեղ, որոնք մի անգամ հիմնովին կողոպտվել և 3-4 տարվա ընթացքում մասամբ վերականգնվել: Թողնում, առանց հետ նայելու, փախչում, անիծյալ վայրագ թուրք ժողովուրդից և երիցս նզովյալ նրա կառավարող բորենիներից, որոնք հովանավորվում են <<քաղաքակիրթ>> կոչված մեծ պետություններից:

Վեց օր նավարկելուց հետո 1923թ. օգոստոսի 18-ին հասանք Մարսել՝ Ֆրանսիայի Միջերկրական ծովի ամենամեծ նավահանգիստը, որտեղ ապրում էր Նազարեթ հորեղբայրս:

 Մերկերի քարավանը

1915թ. եղեռնի ժամանակ Թուրքիայի զանազան նահանգներից տեղահանված, հայերից կողոպտված, մերկացված կանանց և ութ-տասը տարեկան երկսեռ երեխաներից, որոնք զարհուրելի տառապանքների և թշվառության տոկալով, բացարձակ մերկ վիճակում, անոթությունից կմախքացած, արևի կիզիչ ճառագայթներից վառված, սևացած որպես ուրվականներ հասնում են Իրաքի հյուսիսային մասի՝ Մուսուլ քաղաքի մոտակայքը: Այդ մասին զեկուցում են փոխնահանգապետին /Գայմագայ/, որ լինում է արաբ /1915թ. պատերազմի ընթացքին Իրաքը դեռ հաշվում էր Թուրքիայի գաղութ/: Վերջինս հեռադիտակով իր պատշգամբից դիտում է այդ թշվառների ողբալի վիճակը, իր մոտ է հրավիրում քաղաքի ունևորներին և կարգադրում պատրաստել անհրաժեշտ քանակությամբ կանանց, երեխաների հագուստ, ինչպես նաև հաց ու սննդամթերք:

Ամեն ինչ պատրաստելուց հետո իր գլխավորությամբ դիմավորում են այդ թշվառներին: Բոլորի մերկությունը ծածկելուց և սննդամթերք բաժանելուց հետո փոխնահանգապետը պարտավորեցնում է արաբ ժողովրդին, որ յուրաքանչյուրը, իր կարիքի և կարողության չափով, մեկ կամ երկու հոգի այդ թշվառներից տանեն իրենց մոտ  և պահեն:

Պատերազմը վերջանալուց հետո նրանք իրենց համար ընտանիք տուն-տեղ են ստեղծում, շատերին հաջողվում է նույնիսկ ունևոր դառնալ:

Թրքական բանակի սպա մշեցի Մեսրոպը, որը լինում է Պոլսո սպայական դպրոցի սաներից

1914թ. Առաջին աշխարհամարտի Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Առաջին աշխարհամարտի հաղթական պետությունների և Սովետ. Միության վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

1922թ.  Լոզանի կոնֆերանսը վերջացավ Քեմալական Թուրքիայի հաղթանակով: Կոնֆերանսում հայերի և Հայաստանի մասին խոսք անգամ չեղավ: Հակառակ նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնը պատերազմից հետո պատրաստել էր կազմվելիք անկախ Հայաստանի քարտեզը:

Հաղթական մեծ պետությունները, այդ թվում՝ Սովետ. Միությունը՝ Լենինի գլխավորությամբ, երեկվա պարտված իրենց թշնամուն վերցրին իրենց հովանավորության տակ: Տնտեսապես և քաղաքականապես քայքայման եզրին հասած Թուրքիային ամեն ինչով օգնեցին և վերակենդանացրին:

Սովետական Միությունն իր տնտեսական նեղ դրությունը, առանց հաշվի առնելու, հսկայական ոսկի վարկ տվեց <<եղբայրական>> քեմալական կառավարությանը:

Իրավազրկված ժողովուրդների պաշտպան Ֆրանսիան, որի բանակին կից հայ կամավորական գունդերը կռվել էին թուրքերի դեմ, խոստացել էր, որ Կիլիկյան պիտի լինի Հայաստան և այդ հույսով եղեռնից ազատված հայերը հավաքվել էին Կիլիկիայում: 2 տարի հետո, առանց հայերին զգուշացնելու, հանձնեց քեմալին և, ի լրումն ամենայնի, պատճառ դարձավ 30 հազար հայերի լրացուցիչ կոտորածի: Ֆրասիային մեղադրեցին այդ դավադրության համար, որ նրա պատասխանը եղավ այն որ Ֆրանսիան մահմեդական գաղութներ ունեցող պետություն է և չէր կարող մուսուլման Թուրքիային չօգնել:

Իսկ Անգլիան, Թուրքիայի պարտությունից հետո, երբ Պոլիսը գրավեցին, հաղթական պետությունները, 15թ. Եղեռնի թուրք պատասխանատուներին ձերբակալեց, աքսորեց Մալթա կղզին՝ դատելու: Մի տարին չլրացած՝ այդ եղեռնագործերին ազատ արձակեց՝ առանց դատ ու դատաստանի:

Հայերի իսկական բարեկամ Նանսենը Անգլիայից պահանջեց այն 5 մլն ոսկի դրամը, որ թուրք կառավարությունը զետեղել էր Բեռլինի պետբանկում՝ որպես հայերից կողոպտված գումարների ավելցուկ, որ Անգլիան վերցրել էր Գերմանիայի Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վահրիճի բանտարկությունը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Վահրիճն ուներ նաև մոտիկ մի ընկեր՝ երզնկացի Հայկազ անունով: Աշխատում էր ամերիկյան որբանոցի տնօրենի մոտ որպես գրասենյակի դռնապան: Այդ մարդը Հայկազին ինչ-որ առաջարկություն է անում: Նա էլ, ինչպես ասում են, չի ուտում, չի խմում Վահրիճին հայտնում է: Վերջինս այդ պահին 2 բաժակ կոնծած է լինում: Սա, որ լսում է այդ լկտիությունը, առանց հաշվի առնելու, թե ում հետ է չափվել, փորձում է հարձակվել, գնալ հաշիվ պահանջելու, բայց ներկա եղող տղաները չեն թողնում, համենայն դեպս, մի փոքր աղմուկ է առաջանում, որը մուտքի դռան կանգնած ոստիկանի ուշադրությունից չի վրիպում:

Մինչև տղաները Վահրիճին տուն են տանում, պառկեցնում, դուռն էլ վրայից փակում, դռան կանգնած պահակ ոստիկանը հեռախոսով զանգում է ոստիկանատուն և օգնական պահանջում: 5 րոպե հետո ոստիկանատնից 2 ոստիկան գալիս են դեպքի վայրը և սկսում <<հանցագործին>> փնտրել: Այդտեղ է լինում ոստիկանության գաղտնի գործակալը: Սա դիմում է ոստիկաննեին և սրան-նրան հայտնելով՝ գտնում մեր բնակարանը: Սրանք, առանց վարանելու, դռան փակը ջարդում են և խուժում ներս, սկսում են սենյակը խուզարկել և իմ ու Վահրիճի սնդուկներում եղած 150 ոսկի թղթադրամը վերցնում են, հայտնաբերում են նաև 3 լիտրանոց մի շիշ օղի, որը գործակալը վերցնում է: Ոստիկանները առջևից, գործակալը նրանց հետևից, իսկ Վահրիճը բոլորից հետո սկսում է աստիճաններից ցած իջնել: Վահրիճը ոտքի հարվածով օղու շիշը խփում և ջարդում է: Ոստիկանները կատաղում են և Վահրիճին մի լավ ծեծում ու տանում են ոստիկանատուն:

Այդ բոլորից անտեղյակ երեկոյան խանութը փակում եմ և տուն գնալիս հանդիպում եմ որբանոցի մեր տղաներից մեկին: Նա ինձ հայտնում է, որ Վահրիճին ձերբակալել և տարել են ոստիկանատուն: Ուղիղ գնում եմ այնտեղ, տեսնում եմ, որ ոստիկանատան սենյակի պատուհանից գլուխը դուրս է հանել և ինձ է սպասում: Պատմում է ինչ որ տեղի է ունեցել: Հարցնում եմ, թե Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 Նոր բնակրան, նոր ընկեր 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Վերև նշված դեպքերից մի քանի ամիս հետո մեր տան տերը պահանջեց, որ բնակարանը դատարկենք, որովհետև ինքն է ուզում զբաղեցնել: Սկսել էի նոր բնակարան ճարելու մասին մտածել և փնտրել, երբ  մի օր ինձ մոտ եկավ երզնկացի Երիցյան Վահրիճը: Իմ տարեկից, ինձ նման որբ ու անտուն, առաջարկեց մի սենյակ վարձել և միասին ապրել: Համաձայնեցի ու սկսեցինք քաղաքի հայերի տները գնալ, հարցնել՝ վարձու սենյակ ունեն: Երբ հայտնում էինք, որ առանց ընտանիքի՝ 2 որբ տղաներ ենք, հրաժարվում էին մեզ վարձակալ ընդունել:

Ոսկերիչ վարպետիս փեսան Քեպչելի կոչված թաղում 2 հարկանի տուն ուներ, որի առաջին հարկում ապրում էր 2 կին ունեցող կյուրինցի մի հայ, իսկ 2-րդ հարկը մեզ էր տալու: Այս անգամ էլ այդ մարդն արգելք հանդիսացավ: Երկար փնտրելուց  հետո այրի տարեց մի կնոջ մոտ սենյականման մի միջանցք ճարեցինք:

 

Հույների պարտությունը

 Մինչ այդ Քեմալը հույներին հաղթեց՝ շնորհիվ Իտալիայի, Սովետի և Ֆրանսիայի օգնությամբ, Անգլիայի դավադրությամբ կազմակերպեց Իզմիրի հայ, հույն բնակչության ահավոր կոտորածը՝ այդ պետությունների զրահանավերի մոտ: Այն դժբախտները, որոնք կարողացել են իրենց գցել ծովը և լողալով այդ նավերին հասնել՝ եռացրած ջրով խեղդել են: Միայն հունական և եգիպտական նավերն էին, որ վերցրել էին իրենց հասած աղետյալներին, իսկ <<քաղաքակիրթ>> մեծ պետությունների Continue reading