«Մենք և մեր հերոսները» խորագրով ցուցահանդես Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում


«Մենք և մեր հերոսները» խորագրով ցուցահանդես Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում

Մայիսի 9-ին Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մենք և մեր հերոսները» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը նվիրված էր մայիսյան մեր հաղթանակներին:

«Մենք և մեր հերոսները» խորագրով ցուցահանդես Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանը, գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, աշակերտները և այլք:

Տերունական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, ապա ելույթ ունեցան Արժանապատիվ Տեր Հայրը և Երկրագիտական թանգարանի տնօրեն Կամո Սահակյանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները, Continue reading

Advertisements

Ցուցահանդես՝ «Ստեղծագործ ձեռքեր» խորագրով


Ապրիլի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ստեղծագործ ձեռքեր» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը նվիրված էր Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին:

Ցուցահանդես՝ «Ստեղծագործ ձեռքեր»  խորագրով

Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Վայոց ձորի թեմի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Եղեգնաձորի դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ և բազմաթիվ վայոցձորցիներ:

Միջոցառմանը ներկա գտնվող վայոցձորցիները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Արցախում զոհված հերոս հայորդիների հիշատակը:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը ցուցահանդեսն  սկսեց Տերունական աղոթքով, ապա օրհնության խոսքով հանդես եկավ Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Այնուհետև Եղեգնաձորի պատկերասրահի տնօրեն Քնարիկ Բաբախանյանը, շնորահավորելով ներկաներին տոնի առթիվ, ասաց.«Ստեղծագործ ձեռքեր» խորագրիը կրող ցուցահանդեսը Եղեգնաձորի պատկերասրահը նվիրում է Արցախում զոհված հայորդիների մայրերին և նաև այն մայրերին, որոնց որդիներն այժմ ծառայում են հայոց բանակում»:

Վերջում պատկերասրահի տնօրենն ավելացրեց, որ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև ապրիլի Continue reading

Բատիկի և պոլիմերային կավի ցուցահանդես


Սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում ամփոփվեց «Դեկորատիվ արվեստի զարգացումը Եղեգնաձոր համայնքում» ծրագիրը, որը նպատակ ուներ հնարավորություն տալ մարզի 30 երիտասարդների ստանալու բատիկի և պոլիմերային կավի հմտություններ և գիտելիքներ: Այս դասընթացները դասավանդել է Աննա Ստեփանյանը:

Այն իրականացվում էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի ավարտին կազմակերպվեց ցուցահանդես` երիտասարդների պատրաստած աշխատանքներով, որոնք աչքի էին ընկնում իրենց գույներով ու բազմազանությամբ:

Միջոցառման սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ապա ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ պարոն Մելս Հարությունյանը մասնակիցներին փոխանցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական խոսքը:

Այնուհետև ծրագրի ղեկավար Ազատուհի Ստեփանյանը ներկայացրեց ծրագրի նպատակը և իրականացման ընթացքը, ապա շնորհակալական խոսքով հանդես եկավ ծրագրի մասնակից Նելլի Մարկոսյանը:

Մասնակիցները կազմակերպել էին փոքրիկ ցուցադրություն` ներկայացնելով իրենց պատրաստած աշխատանքները:

Ներկաները հիացմունքով դիտեցին մասնակիցների կողմից պատրաստված և  ներկայացված գեղարվեստական աշխատանքները:

 Այնուհետև Առաջնորդ Սրբազան Հայրը և փոխմարզպետը ծրագրի բոլոր մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր:

Նման  դասընթացները շատ կարևոր են մեր Continue reading

«Ծաղկազարդ և Սուրբ Հարություն» խորագրով նկարների մրցույթ


Վայոց Ձորի թեմի նախաձեռնությամբ  Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցի սաները մասնակցեցին «Ծաղկազարդ և Սուրբ Հարություն» խորագրով նկարների մրցույթին: Ներկայացված նկարների ցուցահանդեսը տեղի ունեցավ ապրիլի 29-ին: Մրցութային նկարները նաև ցուցադրվեցին Նորավանքի ուխտի օրը՝ Կանաչ կիրակիին:

Մրցույթի կարգր հետևյալն էր. Facebook սոցիալական ցանցում հավանության (like) և պրոֆեսիոնալ ժյուրիի ամենաշատ ձայներ ստացող գեղանկարների հեղինակները պետք է ստանային մրցանակներ:

Բոլոր 54 մասնակիցներին սպասվում էր անակնկալ.  նրանք  մայիսի 10-ին այցելեցին Նորավանքի վանական համալիր և Մոմիկի թանգարան: Տպավորությունը մեծ էր: Երեխաները հետաքրքրությամբ շրջում էին միջնադարյան հոյակերտ տաճարի խորանների ներքո: Փոքրիկ նկարիչները  ցանկություն հայտնեցին կազմակերպել նոր ցուցահանդես՝ «Նորավանք» խորագրով:

 Մայիսի 12-ին ամփոփվեցին արդյունքները. Գեղարվեստի դպրոցում 12 փոքրիկ նկարիչներ ստացան մրցանակներ: Նկարները ամբողջական կարող եք տեսնել այս ալբոմում. Continue reading

«ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ «ԳԻՏԵԼԻՔ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ


«Սյունիք» բարեգործական ՀԿ-ն կազմակերպել էր   «Ես կարող եմ» խորագրով ցուցահանդես, որտեղ ցուցադրվում էին  Վայոց Ձորի մարզի համայնքային կենտրոնների (Եղեգնաձոր, Ջերմուկ,Վայք, Թառաթումբ, Հերմոն, Չիվա) սաների ձեռքի աշխատանքները:

This slideshow requires JavaScript.

Ներկայացված էին փայտե փորագրություններ, հուլունքներից պատրաստված իրեր, շյուղագործության ինքնատիպ նմուշներ, նկարներ,  կավե իրեր:
Ցուցահանդեսին   նաև իր  մասնակցությունն ունեցավ Վայոց Ձորի թեմի բատիկի խմբակը իր յուրօրինակ   աշխատանքներով, որոնք արժանացան ներկաների բարձր գնահատականներին և  գովասանքներին: Continue reading