Քրիստոնեության իսկությունը


Քրիստոնեության իսկությունը

 

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍԵՐ ԱՆԱՊԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

xonarhutyunՍուրբ Մակարը, վաղ այրիանալով, հեռացել է անապատ և այնտեղ ապրել ճգնակեցությամբ։ Մինչև մեր օրերը պահպանված նրա իմաստուն զրույցները մեծապես օգտակար են բոլոր քրիստոնյաների ներքին հո­գևոր կյանքի համար։ Մի անգամ իր խցում մի գողի հայտնաբերելով՝ Մակարը չի հայտնում իր անձը և օգնում է գողին հավաքել իրերը ու սիրով ճանապարհ է դնում՝ ասելով. «Ես ոչինչ չեմ բերել այս աշխարհ և ոչինչ էլ չեմ տանելու»։ Այսպիսի հեզությամբ Սուրբ Մակարը կարողանում էր մարդկանց սրտերը դարձի բերել ի Քրիստոս՝ ապացուցելով, որ ճշմարիտ է Քրիստոսի այն խոսքը, թե միմիայն թշնամիներին սիրելով կարելի է կա­տարելապես հաղթել նրանց։

Մեկ ուրիշ անապատական՝ Հովհաննես կարճահասակը, իր Պիմեն անունով ուսուցչի հրահանգով անապատում ճգնության տարիներին երեք տարի անընդմեջ ջրում է մի չորացած ծառ, որն ի վերջո պտղակա­լում է՝ ստանալով հնազանդության ծառ անվանումը։ Այս դեպքը մեզ սո­վորեցնում է, որ Քրիստոսի պատվիրած խոնարհությամբ ապրելը միշտ բարի արդյունք է ունենում, նույնիսկ եթե մենք հաճախ այդ խոնարհութ­յունը համարում ենք անտեղի և անօգուտ։

 ԻՆՔՆԱՄԵԾԱՐՈՒՄ

Continue reading

Advertisements

Քրիստոնեության իսկությունը  


 

Քրիստոնեության իսկությունը

ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏԱՐԻՔԸ

Քրիստոնեության իսկությունը   Սուրբ Մարիամը դուստրն է Հովակիմի և Աննայի։ Հոր կողմից նա սե­րում էր թագավորական ցեղից՝ Դավթի ազգից, իսկ մոր կողմից՝ Ղևիի քահանայական ցեղից. Աստվածածնի մայր Աննան դուստրն էր Մատթան քահանայի՝ Բեթղեհեմ քաղաքից։

Քանի՞ տարեկան էր Սուրբ Մարիամ Աստվածածինը իր և Քրիստոսի կյանքի գլխավոր հանգրվաններին։

Մարիամը 3 տարեկան էր, երբ ծնող­ների կողմից ընծայվեց տաճարին՝ այդուհետ մինչ չափահաս դառնալը Աստծո տաճարում ապրելու, քանի որ այդ էր եղել տարիներ շարունակ զավակներ չունեցող նրա ծնողների ուխտը առ Աստված։ Մարիամը 14 տարեկանում հանձնվեց խնամակալության 41 տարեկան Հովսեփին։ Հովսեփը Մարիամին տարավ Նազարեթ և բնակեցրեց իր զավակների հետ, իսկ երեք ամիս անց Գաբրիելը Քրիստոսի ծննդյան ավետիսը տվեց։ Continue reading

Քրիստոնեության իսկությունը


Քրիստոնեության իսկությունը

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ

Քրիստոնեության իսկությունըՈրևէ արարք առաքինություն կամ մեղք, արատ է դարձնում հիմնա­կանում մարդկային մտադրությունը։ Օրինակ՝ ողորմությունը կարող է դառնալ ցուցամոլություն, սերը, խոնարհությունը՝ քծնողություն, երես­պաշտություն։ Նույնպես սեփական կամքով մահվան գնալը հուսահա­տության դեպքում դառնում է ինքնասպանություն, իսկ վեհ և աստվածա­հաճո նպատակների համար՝ անձնազոհություն։

Օրինակներ բերենք Հին և Նոր Կտակարաններից։ Սավուղը և իր գինակիրը թշնամիների ձեռքը չընկնելու համար հուսահատությունից ինքնասպանություն գործեցին (Ա Թագ. 31.5), իսկ Ռաքսը ինքնասպանություն գործեց Աստծո վերահաս պատիժը թշնամիներին հիշեցնելու համար (Բ Մակաբ. 14.37-46)։ Սեփա­կան կամքով կյանքից հրաժարվելու հակադիր մղումներ տեսնում ենք եր­կու առաքյալների մոտ՝ Հուդան հուսահատությունից (Մատթ. 27.5), իսկ Պողոսը Քրիստոսի հետ լինելու ցանկությունից (Փիլիպ. 2.23)։

Ինքնասպանությունը լինում է հետևյալ երեք հիմնական մղումներով։ 1. հուսահատություն, որի դրսևորումն ունեցան Սավուղը, իր գինակիրը և Հուդան։ 2. Կեղծ պատրանքներ, որ այսօր տեսնում ենք աղանդավորների մոտ, ովքեր կարծում են, թե այդ ճանապարհով պիտի ընկնեն Երկնքի Ար­քայություն։ Այդպիսին են հատկապես այսօրվա ինքնասպան-ահաբեկիչները, որոնք հիմնականում ներկայացուցիչներն են մուսուլմանական վահաբիստական աղանդի։ 3. Վեհ նպատակի իրագործման համար։ Continue reading

Քրիստոնեության իսկությունը


Քրիստոնեության իսկությունը

ԽՄԻՉՔ ԵՎ ԽՆՋՈՒՅՔ

 

Քրիստոնեության իսկությունըՏարբեր նշանակալի առիթներով տոնական սեղաններին լինում են ուտելիքներ, ինչպես նաև զովացուցիչ և ոգելից, զվարթացուցիչ խմիչք­ներ։ Որոշ աղանդներ մոլորեցնում են իրենց միամիտ հետևորդներին՝ ասելով, թե դատապարտելի է սեղաններին խմիչքներ դնելը, իսկ ոմանք էլ ավելի ծայրահեղության գնալով՝ արգելում են անգամ տոնական որևէ առիթ նշելը։

Սակայն այդպիսի սխալ ուսուցումները հիմնված չեն Աստվածաշնչի վրա։ Քրիստոս Ինքը պատվիրեց առաքյալներին, որ զատկական ընթրիքը պատրաստեն (Մատթ. 26.19, Մարկ. 14.16, Ղուկ. 22.8, 13), և այդ ժամանակ, ըստ հինկտակարանյան պատվերի (Ելք 12.3-5), սեղանին կար պատրաստված գառ և խմիչք, որից օգտվեցին Քրիստոս և առաքյալ­ները։

 Քրիստոս Իր ներկայությամբ պատվեց Կանայի հարսանիքը (Հովհ. 2.1-3)՝ դրանով ցույց տալով, որ դատապարտելի չէ և ընդունելի է նման առիթներով խնջույքների կազմակերպումը։ Քրիստոս կերավ ու նաև խմեց ոչ միայն Իր երկրային կյանքի ընթացքում, այլ նաև Իր Հարությունից հե­տո (Ղուկ. 24.42), որի մասին Գործք Առաքելոցում հաղորդում է Պետրոս առաքյալը. «Կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից Նրա հարություն առնելուց հետո» (10.41)։ Continue reading