Ջրօրհնեքի արարողություն Մալիշկայի Ս. Աննա եկեղեցում


Հունվարի 6-ին Մալիշկայի ՍԱննա եկեղեցում տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողություն, որի ավարտին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանն ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Ս. Ծննդյան պատգամը:

ԱՎԵԼԻՆ

Սուրբ Ծննդյան արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Հունվարի 6-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան տոնի օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ` հանդիսապետությամբ Վայոց Ձորի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի:

Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

ավելին

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


(6 հունվարի, 2019 թ.)

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր ունկնդիր ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսին և խնդությամբ օրհնաբանում ենք Աստծուն փրկության Իր շնորհի համար: Նրան ենք փառաբանում, ասում է առաքյալը, «Ով կարող է մեզ պահել անբիծ ու անարատ և կանգնեցնել Իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ» (Հուդա 24):

Մսուրում ծնված և աշխարհ եկած Մանկան մասին հրեշտակն ավետում է. «Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ Օծեալ Տէրն է» (Ղուկ. Բ 11): Քրիստոս ծնվեց Աստծո երկյուղով լեցուն, երկնային առաքինություններով զարդարված Սուրբ Կույսից: Աստծո Որդին հասակ առավ բարեպաշտ ընտանեկան հարկում Սուրբ Տիրամոր և Սուրբ Հովսեփի, ովքեր ամեն նեղության ու հալածանքի համբերեցին, հոգ տարան Մանուկ Հիսուսին՝ իրենց հավատավոր կյանքով դառնալով Նրա աստվածային առաքելության մասնակիցը:

Սուրբ Ծննդյան հրաշազարդ պատկերի մեջ, սիրելիներ, տեսնում ենք, որ փրկության ուղին սկիզբ առավ ընտանիքից: Ընտանիքից ծագեց մարդկանց երկնային արքայության ժառանգորդը դարձնելու լուսեղեն ճանապարհը: Քրիստոսով, արդարև, մենք որդեգիրներն ենք Աստծո: Քրիստոսով մեզ Հայր է Արարիչն Աստված, Ով սիրում է մեզ և նորոգում է մեր կյանքը Սուրբ Ծննդյան հուսառատ ու օրհնաբեր ուրախությամբ: Փրկչի  Ծննդյան ավետիսը ոռոգում է մեր հոգիները, լիացնում մեր հոգևոր ապրումներն ու զգացումները, պարգևում է ուժ ու զորություն աստվածային կամքի մեջ մնալու, մեր կյանքում ու գործերում զորացնելու խաղաղության, արդարության, սիրո, համերաշխության ուղիները և մշտահունչ պահելու առ Աստված փառաբանությունը. «Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր»:

Սուրբ Ծննդյան հոգեպարար զգացումների մեջ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մեր աղոթական մտքերն ուղղված են նաև աշխարհի մեծ ընտանիքի հավատակից մեր այն քույրերն ու եղբայրները, ովքեր նվիրական այս տոնը դիմավորում են վշտի ու նեղությունների մեջ: Մեր մտածումներն ուղղված են այնտեղ, որտեղ մարդկության կյանքը տևականորեն ալեկոծում են անարդարությունը, գերիշխելու անհագուրդ տենչը, ագահությունը, որտեղ մարդիկ շարունակում են կրել աղքատության, իրավունքների ոտնահարման, պատերազմների առաջ բերած ավերներն ու ցավերը, որտեղ բռնությունը բռնություն է ծնում, ատելությունը՝ ատելություն, խաբեությունն ու սուտը բազմապատկվում են նոր կեղծիքներով: Այս չարիքները, լինեն դրանք միջանձնային հարաբերություններում, ընտանիքներում, թե ազգերի ու պետությունների միջև, տանում են դեպի փակուղիներ ու ճգնաժամեր, որոնց հաղթահարման համար շարունակ մեծ ջանք ու ճիգեր են պահանջվում: Փակուղիների են տանում նաև կեղծ ազատականության աստվածամարտ ընթացքները՝ հեռացնելով տերունապատվեր կյանքից, հոգևորից, խաթարելով հիմերը առողջ հասարակության և ամուր ընտանիքի: Քրիստոսի պարգևած փրկության աստվածպատվեր ուղիներով է, որ մարդկությունը պիտի կարողանա Երկիր մոլորակի վրա լինել ու մնալ որպես մեծ ընտանիք՝ փոխադարձ սիրով ու օգնությամբ ամոքելով իր վերքերը, հոգալով կարիքները, կարգավորելով այս աշխարհի խնդիրները և ծառայելով «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» հրեշտակաձայն պատգամին, որը հնչեց շնորհաբեր ժամին Քրիստոսի Սուրբ Ծննդյան:

ԱՎԵԼԻՆ

Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում


Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում հավարտ երեկոյան ժամերգության մատուցվեց Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

ԱՎԵԼԻՆ

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ



Քրիստոս  Ծնաւ  եւ Յայտնեցաւ.

Ձեզ   եւ  Մեզ Մեծ Աւետիս

Սուրբ Ծնունդ
Ճրագալույց

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին  հունվարի 6-ին  տոնում է  Հիսուս Քրիստոսի  Սուրբ  Ծնունդը, Աստվածահայտնությունը  և Մկրտությունը։  Աստվածահայտնություն նշանակում է Աստծո հայտնվելը: Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնությունը բովանդակում է ոչ միայն Նրա Ծնունդը, այլ նաև Մկրտությունը: Այս պատճառով Փրկչի Ծնունդն ու Մկրտությունը մեր Եկեղեցում տոնախմբվում են միասին, հունվարի 6-ին, քանի որ  Հիսուսը  Հովհաննես  Մկրտչից Հորդանան  գետում  մկրտվեց 30 տարեկանում,  հունվարի 6-ին:
Ըստ Հայոց Եկեղեցու` Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սբ.  Ծննդյան Ճրագալույցի Պատարագ  և տրվում է Սբ. Ծննդյան ավետիսը:

ԱՎԵԼԻՆ