«Գաթայի փառատոն»-ը Խաչիկ համայնքում


 

 Արդեն ավանդույթ է դարձել Խաչիկում մեծ հանդիսավորությամբ նշել «Գաթայի փառատոն»-ը, որն այս տարի տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին:

Փառատոնն սկսվեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի օրհնության խոսքով, որից հետո Հայր Սուրբն օրհնեց  տոնը խորհրդանշող գաթան:

Այս տարի գաթայի շառավիղը կազմում էր գրեթե 4 մետր, որը գրանցվեց Հայկական դյուցազնագրքում և հետագայում իր տեղը կգտնի Գինեսի գրքում:
Ելույթ ունեցավ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը, ապա գյուղի օրհներգով սկսվեց բուն միջոցառումը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Խաչիկ համայնքի պարի համույթը և Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբը (գեղ.  ղեկավար՝ Արսեն սարկավագ Մաթևոսյան, Ջիվանու անվան աշուղական դպրոցի Եղեգնաձորի համայնքապետարանի «Վայոց ձոր»  աշուղական  երգի   համույթը  (գեղ. ղեկավար՝ Սամվել Գրիգորյան), Զանգակատան «Էրգիր» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Լուսինե Սահակյան),  «Ակունք»  ազգագրական համույթը, Սահակ Սահակյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Լելյա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը և այլք:

Դեպի հրապարակ տանող ճանապարհի տաղավարներում ներկայացվում էին գյուղը խորհրդանշող Continue reading

Advertisements

«Քարե ժապավեն կյանքի մասին » խորագրով լուսանկարների ցուցահանդես Եղեգնաձորի պատկերասրահում


 

Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց Էդուարդ Բագրատունու (Ասատրյան) «Քարե ժապավեն կյանքի մասին» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր պատկերասրահի աշխատակիցների ջանքերով։

Ցուցադրության ներկայացված լուսանկարների շարքը Վայոց ձորի տապանաքարերի, խաչքարերի և վիշապաքարերի ընտրանին էր, որոնք խոսում էին մեզ հետ՝ պատմելով մեր նախնյաց նիստուկացի, հավատալիքների, գաղափարների ու իրադարձությունների մասին: Այն ժամանակի և սերունդների ինքնատիպ մշակութային երկխոսություն էր։

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի վարիչ Գոհար Ավագյանը: Օրհնության խոսքով Continue reading

Հոկտեմբերի 1-ը՝ Վարագա Սուրբ Խաչի տոն


Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Սբ. Հռիփսիմեն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես պահված մնում է մինչև 7-րդ դարը: 653 թվականին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի

Continue reading

Հայտարարություն. Վարագա Սբ. Խաչի տոնը Արկազի Սբ. Խաչ վանքում


Հայտարարություն. Վարագա Սբ. Խաչի տոնը Արկազի Սբ. Խաչ վանքում

Սիրելի՛ հայորդիներ,

Հոկտեմբերի 1-ին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը, Արկազի Սուրբ Խաչ վանքումտոնի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 11:00:

Continue reading

Սեմինար-հանդիպում «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի Բ փուլի մեկնարկին ընդառաջ


 

Ս/թ սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ Երևանյան գրասենյակում Գերաշնորհ Տ. Վարդան եպսկոպոս Նավասարդյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ու ՔԴԿ համագործակցությամբ հանրակրթական մի շարք դպրոցներում իրականացվող «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկային սեմինար-հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ծրագրի համակարգողների կողմից ներկայացվեցին Continue reading