ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ


ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ

Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասացԱռե’ք, կերե’ք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց.«Խմեցե’ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար: Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի բերքից չեմ խմի մինչև այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հոր արքայության մեջ»:

Եվ օրհներգեցին ու ելան Ձիթենյաց լեռը:

(Մատթեոս 2626-31)

ՈՏՆԼՎԱ                                                                                                                                                                                                                           

Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով` մեջքին կապեց: Եվ ապա ջուր վերցնելով`ածեց կոնքի մեջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով: Մոտեցավ Սիմոն Պետրոսին, և սա ասաց նրան.«Տե’ր, դու˚ ես իմ ոտքերը լվանում»: Հիսուս պատասխանեց նրան ու ասաց.<< Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս>>: Պետրոսը նրան ասաց.<<Իմ ոտքերը հավիտյան չես լվանա>>: Հիսուս պատասխանեց.<<Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»: Սիմոն Պետրոսն ասաց նրան.<<Տե’ր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա’»: Հիսուս նրան ասաց.<<Լվացածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»: Քանի որ նա գիտեր նրան, ով իրեն մատնելու էր, դրա համար ասաց.<<Բոլորդ չէ, որ մաքուր եք»:

(Հովհաննես 134-12)    

ՏԻՐՈՋ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա երևաց մի ամբոխ. և նա, որ Հուդա էր կոչվում, Տասներկուսից մեկը, առաջնորդում էր նրանց. Երբ Հուդան մոտեցավ Հիսուսին, համբուրեց նրան, որովհետև այն նշանն էր տվել նրանց, թե`”Ում հետ ես համբուրվեմ, նա’ է, նրա’ն բռնեցեք “: Հիսուս նրանց ասաց.<<Հուդա’, համբուրելո̊վ ես մատնում մարդու Որդուն»:

(Ղուկաս 2247-49)      

ԳԵԹՍԵՄԱՆԻԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

«Հայր իմ, եթե կարելի է, այս
բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ
ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»

/Մատթ. 26 :39/ :

Դաժան կյանքի պատարագման սկիհը ձեռքին,

Անեղծ բնության գիշերային անդորրի մեջ

Ալեկոծված սրտի տրոփով, հոգով մրրկահույզ

                                                      Անցնում էր Նա Գեթսեմանիի ճանապարհով:

Continue reading

Advertisements