ԼՈՒՅՍԸ


 

Անապատում` խորհուրդներով դժնադեմ,

Նստած ծանրախոհ, տրտում, երկյուղած,

Միայնակ` որպես մի հեգ ճգնավոր,

Աչքս սպասումով երկինք եմ հառել:

Մեկեն գիշերվա լռության մեջ մութ

Լույս շողարձակվեց երկնքից առ իս,

Ես գետին ընկա, մարմինս սարսռաց,

Եվ տեսա հոգիս ելած մարմնից:

Տեսա` ինչպես էր մարմինս աղերսում,

Հոգուս անսահման, որ վերադառնա,

Եվ ինչպես հոգիս լուռ համառում էր,

Հապաղում մտնել ընդերքը մարմնիս: Continue reading

Advertisements