ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԱՆԱՉ ԿԻՐԱԿԻ. ՔԱՐՈԶ՝ ԽՈՍՎԱԾ ՆՈՐԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐԸ


«Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, մոտեցեք Նրան՝ Կենդանի Վեմին,
որը Աստուծո առաջ ընտրյալ և թանկագին է»:

  Պետրոս առաքյալի սրտառուչ այս խոսքերը բնորոշում են այսօրվա՝ Աշխարհամատրան Կանաչ Կիրակիի խորհուրդը: Տակավին Տիրոջ Հարության այս հոգենորոգ օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչում է աշխարհի առաջին եկեղեցու հիմնադրումը, որի Կենդանի Վեմը Հիսուս Քրիստոսն է: Նրա վրա հիմնվեց Աստուծո տունը՝ Սբ. Եկեղեցին՝ իբրև մարդկության փրկության ճշմարիտ գրավական, ինչպես ասում է Եսայի մարգարեն. «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ թանկագին անկյունաքար և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա»:

Սիրելինե’ր,  Ընդհանրական Սբ. Եկեղեցին Աշխարհամատուռ է կոչվում, քանի որ այն առաջին աղոթավայրն է առաքյալների և առաջին քրիստոնյաների: Այն Վերնատունն է, ուր Վերջին ընթրիքին Հիսուս Քրիստոս հաստատեց Սբ. Պատարագի խորհուրդը, որով միայն կարող ենք հաղորդվել Իր հետ, ընդունել Իր Անապական Մարմինը՝ իբրև մեղաց թողության, իբրև փրկություն: Աշխարհամատրան Կիրակին կանաչ է կոչվում՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը: Այսօր Քրիստոսի Սբ. Եկեղեցու հիմնադրության փառապանծ տոնն է:

This slideshow requires JavaScript.

Լուսանկարները՝ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանի

Ի˚նչ նշանակություն և խորհուրդ ունի այն մեզ համար:

Մարդկության փրկության և հավիտենական արքայության համար մեզ սրբելու, այս աշխարհի փորձությունները հաղթելու, Քրիստոսի Կենարար լույսով մեզ լուսավորելու առաքելությամբ է գործում եկեղեցին աշխարհի վրա:

Եկեղեցին Աստվածային տեսիլքի իրագործումն է աշխարհում, սակայն հավատ, իմաստություն և զոհողություն է պետք Աստվածային տեսիլքով հաստատվածը արժևորելու և ապրեցնելու համար, որովհետև եկեղեցիով է շարունակվում Աստվածային փրկագործությունը:

Նախ, Եկեղեցին միասիրտ, միահոգի, մեկ հավատով ու մեկ մկրտությամբ՝ Սբ. Հոգով միացած հավատացյալների ամբողջությունն է, որը դավանում է Սբ. Երրորդությանը: Ճշմարիտ եկեղեցին հիմնված է Աստվածաշունչի, առաքելաշավիղ վարդապետության և ավանդության վրա: Եկեղեցու գլուխը Քրիստոսն է՝ մեր հավիտենական հովիվը, որ մեզ առաջնորդում է ճշմարիտ հավատի ճանապարհով, դեպի հավիտենական կյանք. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը»: Ահա այս անբեկանելի հավատով է, որ մենք եկեղեցու միջոցով հաղորդակցվում ենք Տիրոջ հետ, վերականգնում նրա հետ մեր միությունը: Ինչպես Հիսուս ունի միավորյալ երկու բնություն՝ անշփոթ, անխառն, Աստվածային և մարդկային: Եկեղեցին՝ իբրև Նրա Խորհրդավոր Մարմին՝ իր բնությամբ ևս Աստվածային ու մարդկային է, և այս խորհրդով որպես Աստուծո և մարդու հաղորդակցության սրբազան վայր է հանդիսանում: Եկեղեցին այս իմաստով դառնում է Աստուծո տուն և բնակավայր, ուր միշտ գործում է Սրբարար Զորությունը Նրա, որով մաքրվում, սրբվում ենք, շնորհներ ստանում, ապրեցնում մեր մեջ Երկնքի Արքայության երանական խորհուրդը: «Եկեղեցին երկինք է երկրի վրա»,- ասում է Սբ. Գրիգոր Տաթևացին, հետևաբար Եկեղեցին Աստուծո Թագավորության ներկայությունն է աշխարհում. «Աստուծո Արքայությունը հաստատվում է երկրում նախ եկեղեցու մեջ իրագործվելով»:

Եկեղեցական խուրհուրդների միջոցով է, որ մաքրվում են ադամական մեղքից, դառնում Քրիստոսի որդեգիր, ակնկալում դառնալ Երկնային անմահ թագավորության ժառանգորդը: Այս ամենին արժանանալու համար եկեղեցին ուսուցանում է մեզ աներեր հավատ ունենալ առ ճշմարիտ Վեմը՝ առ Քրիստոս, ապրել հոգևոր-բարոյական բարձր չափանիշներով՝ ճշմարիտ քրիստոնյայի կյանքով, ուր ատելությանը փոխարինում է սերը, նախանձին՝ եղբայրասիրությունը, բարկությանը՝ խաղաղասիրությունը, ուր չկա կեղծիք, չկա սուտ, ուր կրքերն ու մեղքերը անէանում են: Առաքյալն էլ պատգամում է, որ «դեն գցելով ամեն չարություն, մոտեցեք նրան՝ Կենդանի Վեմին»: Այսպիսի կյանքը մեզ կարժանացնի Աստվածային սիրուն, այսպիսի կյանքով մեր սրտերը և հոգիները կխաղաղվեն ու մենք կսիրենք մեր նմանին, ահա մի բանաձև, որը կբերի խաղաղ, սիրառատ, ներդաշնակ ու հավատով վերածաղկած նոր կյանք: Այս է Աստուծո Կամքը, որով առաջնորդում է մեզ եկեղեցին: Պետք է հասկանալ այն և իրագործել, ապրել դրանով, պետք է մշտապես նորոգվել Նրա սրբարար զորությամբ, որպեսզի մեր կյանքում առկա փորձություններն ու դժվարությունները հաղթահարելով՝ ընթանանք դեպի փառաց Արքայություն:

Ահա սա է մեր մարտնչող եկեղեցու առաքելությունը, որ հիմնադրման օրից՝ Սբ. Հոգու իմաստությամբ զինված, պայքարում է կործանարար փորձությունների դեմ՝ առաջնորդելով մեզ դեպի Աստված, ինչպես Դռնբացեքի արարողության այս հատվածում է գրված. «Նրանով ենք ծնվում իբրև լույսի և ճշմարտության զավակներ և նա մեզ համար կյանքի հույս է  և նրանով ենք գտնում հոգու փրկություն, և նա մեզ համար արդարության ճանապարհ է և նրանով ենք ելնում մեր Երկնավոր Հոր՝ Քրիստոսի մոտ»: Continue reading

Advertisements