ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու
բեռնվածներդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ
»
(
Մատթ. 11:28-29)

haxordakcutyunՍիրելի՛ հավատացյալներ: Ահա այսօր ծանրաբեռնված առօրյա հոգսերով, հոգնած ամենօրյա աշխատանքներից, այցի ենք եկել Աստծու տուն` եկեղեցի, պատմելու Տիրոջը մեր մտահոգությունների, հոգսերի, կարիքների մասին, հաղորդակցվելու նրա հետ, խաղաղեցնելու մեր հոգիները: Սակայն եկեք խոստովանենք, որ մեր հոգեկան աշխարհն աններաշնակ, անկայուն և անհանգիստ վիճակի մեջ ենք դնում հաճախ մենք` ինքներս:

Յուրաքանչյուր մահկանացու դժվարին փորձություններով լի կյանքում հաճախ է գայթակղվում մտքով, զգայարաններով` աչքերով, սրտով, ականջներով, բերանով և այլն: Այդ պահին, գիտակցելով մեղքը, մարդը փորձում է ազատվել դրանից` աղոթքով օգնություն խնդրելով Աստծուց: Այդպիսի աղոթքի կատարելատիպ է Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ը: Շնորհալին նշված մեղքերից ու գայթակղություններից հրաժարվելը համարում է հոգևոր-բարոյական նկարագրի կատարելության գրավական, ուստի հոգևոր և մարմնավոր խաղաղության, Աստծու հետ ընդհանուր եզրեր գտնելու հաշտության է հրավիրում մեզ իր այս աղոթքի հատկապես 9-րդ գլխի խորհրդածումներով.

«Ամենախնամ Տէր, դիր պահապան աչաց իմոց զերկիւղ քո Սուրբ ոչ եւս հայիլ յայրատ, եւ ականջաց իմոց` ոչ ախորժել լսել զբանս չարութեան, եւ բերանոյ իմոյ ոչ խօսել զստութիւն եւ սրտի իմոյ` ոչ խորհել զչարութիւն եւ ձեռաց իմոց ո՛չ գործել զանիրաւութիւն, եւ ոտից իմոց ոչ գնալ ի ճանապարհս անօրէնութեան, այլ ուղղեա զշարժումն սոցա լինել միշտ ըստ պատուիրանաց քոց յամենայնի. եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ բազմամեղիս»:

Եվ այսպես աղոթքով հաղորդակցվելով Աստծուն` մենք խաղաղվում ենք հոգով, ներդաշնակ են դառնում մեր հույզերն ու զգացումները, երկնային մի մեղմ հանգստություն է պարուրում մեզ: Իսկ աղոթքի ուժն առավել ներգործող է, եթե այն Տիրոջն է ուղղվում հավատքով: Չէ՞ որ աղոթքը յուրաքանչյուր հավատացյալի Աստծուն ուղղված ներքին ձայնն է, հոգու խոսքը, իսկ աղոթքի պահը մարդու ուղղակի հաղորդակցությունն է Արարչի հետ:

Իսկ ո՞րն է աղոթքի շարժառիթը: Այն հաճախ մեր կյանքի նյութական և բարոյական դժվարություններից բխող հոգեկան տագնապն է, որից ծնվող մեղքի և անարդարության ցավից արթնացած մեր խիղճը կամենում է սրբվել և խաղաղվել: Ահա այս պահին է, որ որոնում ենք մեր իսկական բարեկամին` Արարչին, որովհետև վստահ ենք, որ Նա ունկնդրում է մեզ և օգնում: Անշուշտ, բոլորս էլ գիտենք այդ զգացումը, երբ տխուր ենք, հուզված մարդկային անտարբերությունից, ցավից, լքված ենք ու անտեսված, աղոթում ենք, մեր վիրավոր հոգին ենք բացում Աստծուն: Աղոթքը մեզ օգնում է խաղաղվել և հանգիստ տրամաբանել, վերլուծել ստեղծված իրավիճակը: Եվ ահա այս իրավիճակում պայծառանում է մեր միտքը, և մենք փորձում ենք լուծել, հարթել բազում խնդիրներ: Continue reading

Advertisements