ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ


Ապրիլի 18-ին Եղեգնաձոր քաղաքում Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության կողմից կազմակերպվեց երթ՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան:

Երթին մասնակցում էին մարզպետարանից ներկայացուցիչներ, զինվորներ, Եղեգնաձորի դպրոցների ուսուցիչներ, բազմաթիվ աշակերտներ և ուսանողներ: Մասնակից խմբերն ունեին օրվա խորհուրդն արտահայտող ցուցապաստառներ:

This slideshow requires JavaScript.

Լուսանկարները` Լիպարիտ Ասատրյանի

Երթի մասնակիցները եկան Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր օրհնության խոսքով ներկաներին դիմեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, որն անդրադառնալով օրվա խորհրդին` կարևորեց հուշարձանների պահպանումը, խնամքը՝ որակելով այն իբրև հայրենասիրության և եկեղեցասիրական դրսևորում և սրբազան պարտականություն՝ եզրափակելով իր խոսքն ասաց. «Պատահական չէ, որ այս ազգանվեր միջոցառումն սկսվում է եկեղեցուց, քանզի մեր Սուրբ Եկեղեցին դարեր ի վեր մեր մշակույթի, մեր արվեստի, մեր գրականության պատվարն է և պահապան ամրոցը…»:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ով իր խոսքում ասաց. «Ուրախ եմ, որ մենք ժառանգել ենք պատմական հուշարձաններով հարուստ մարզ, քանզի պատմամշակութային հուշարձանները մեր մարզի պատմական կենսագրությունը վավերացնող լավագույն փաստական վկաներն են: Հպարտ եմ, որ հավաքված թե’ ուսուցիչներ, թե’ դպրոցականներ, թե’ պաշտոնյաներ, թե’ զինվորներ մեծ ոգևորությամբ մասնակցում են այս միջոցառմանը, սակայն հուշարձանների հանդեպ խնամքը պիտի լինի ամենօրյա մեր պարտականությունը…»:

  Continue reading

Advertisements