ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՎԱՅՔԻ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում նույնպես տեղի ունեցավ Ս.Պատարագ:

Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը:

This slideshow requires JavaScript.

Ս. Պատարագի խորհրդակատարությունից անմիջապես հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ տոնախմբություն օրվա խորհուրդի հետ կապված: Իրենց մասնակցությունը բերեցին «ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ» ՔԴԿ-ի սաները: Քրիստոնեականի, երգի և պարի երեխաները պարեցին, երգեցին և ներկայացրին օրվա խորհուրդը, իսկ ասեղնագործության և նկարչության սաները կազմակերպեցին ցուցահանդես: Լավագույն զատկական զամբյուղին մրցանակ տրվեց:

This slideshow requires JavaScript.

Տոնակատարությունից անմիջապես հետո ժողովրդին բաժանվեց 1000 հոգու համար նախատեսված զատկական ձու, փլավ և հաց, իսկ մասնակից երեխաներին բաժանվեց նվերներ 2013 թ.-ի Ս. Տրդատ եկեղեցու Ս.Խաչի քավոր Գրիգոր Գրիգորյանի կողմից:

Տ. Մարտիրոս  ավագ քահանա Ավետիսյան
Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ

 

Advertisements