ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ


«Երկնավոր Թագավորի սուրբ զորապետ, անմահի սիրով աշխարհին խաչված Սուրբ Սարգիս,  պսակված Տիրոջ հաղթող խաչով մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս մեր և Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ, ում վայել է փառք, իշխանություն և պատիվ»:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Սբ. Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Սբ. Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին` ունի 35-օրվա տեղաշարժ: Այս տարի տոնը նշվեց հունվարի 26-ին:

Ըստ ավանդության՝ Սուրբն ապրել է 4-րդ դարում և զինվորական է եղել: Կոնստանդիանոս Մեծ կայսեր կողմից նշանակվել է Կապադովկիայի հունական զորքերի հրամանատար: Դրանից հետո տեղափոխվել է Հայաստան: Մահացել է քրիստոնյաների դեմ մղվող պատերազմում, երբ իր Մարտիրոս անունով զավակի ու 14 զինվորների հետ պայքարել է հանուն քրիստոնեական հավատքի: Հետագայում Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:
Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Սբ. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Սբ. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է, ով ամրացնում է զույգերի միջեւ եղած ճշմարիտ սերը, օգնում նրանց` ստեղծելու ամուր ու երջանիկ ընտանիք: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ժողովրդական սովորույթներից է նաև, երբ Սբ.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազահայտնությունը: Continue reading

Advertisements