ՍՈԻՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ


ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

Սուրբ Ստեփանոս նախասարկավագը Քրիստոսի համար նահատակված աոաջին անձն է, Աստծու հանդեպ մեր ունեցած սիրո եւ նվիրումի խորհրդանիշը: Նա դարձավ նախավկան Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդին լինելու ճշմարտության: Անմնացորդ սիրո եւ նվիրումի պանծացումն են անմահ այն էջերը, որոնք Գործք Աոաքելոցի 6-8-րդ գլուխներում նվիրված են Սուրբ Ստեփանոսին:

Քանի որ Սուրբ Ստեփանոս նախավկայի անունն անմիջականորեն կապված է Երուսաղեմի՝ Քրիստոսի աոաջին Եկեղեցու ստեղծման պատմության հետ, ուստի հարկ ենք համարում նախ համառոտ տեղեկություններ տալ այդ Եկեղեցու մասին:

Քրիստոսի համբուրձումից հետո հրեաների կողմից մեծ հանդիսությամբ նշվող Պենտեկոստեի օրը (Զատկից՝ Տիրոջ հրաշափառ Հարությունից 50-օր հետո) Նա իր խոստման համաձայն (Հովհ. ԺԴ:26-27) մխիթարիչ Սուրբ Հոգին ուղարկեց Վերնատանը սպասող իր առաքյալներին, եւ նրանց վրա հրե լեզուներ երեւացին: Առաքյալները լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին խոսել տարբեր լեզուներով: Այս հրաշալի երեւույթից զարմացած եւ Պետրոս առաքյալի ոգեշունչ քարոզից ազդված՝ մոտ 3000 մարդ դարձի եկավ եւ մկրտվեց այդ օրը, ու հետագայում էլ «նրանք շարունակեցին հաստատուն կերպով հետեւել առաքյալների վարդապետությանն ու հաղորդությանը, հացը բեկանելուն ու աղոթքներին»: Continue reading

Advertisements