Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան


Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը ծնվել է 1961թ. նոյեմբերի 27-ին Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղում:

Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում:

1982 թ. ընդունվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգայն  Հոգեւոր Ճեմարան:

1986 թ.  գերազանց գնահատականներով ավարտել է ճեմարանը` պաշտպանելով «Սյունյաց Աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակ» ավարտաճառը:

1987 թ., ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

1989 թ. նոյեմբերի 6-ին ստացել է մասնավոր վարդապետական աստիճան:

1992թ. պաշտպանել է վարդապետական թեզ` «Հայր Մեր»-ի մեկնությունները հայ մեկնողական գրականության մեջ» թեմայով:

1989-92թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:

Դասավանդել է Գեւորգայն Հոգեւոր Ճեմարանում, աշխատել Քրիստոնեական քարոզչության կենտրոնում` որպես տնօրեն, «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում:

1993թ. աշնանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի Սրբատառ կոնդակով  նշանակվել է Սյունյաց թեմի Առաջնորդ:

1996 թ., Ձեռամբ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս:

Հեղինակ է մի շարք հոդվածների եւ գրքերի, որոնցից են` «Նախաշավիղ քրիստոնեական կրթության» (Սբ. Էջմիածին, 1990, վերահրատ. Երևան, 1991), «Հայր Մեր»-ի մեկնություններն ըստ Գրիգոր Տաթևացու»(Երևան, 1992), «Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից»:

2006թ.-ին պաշտպանել է թեկնածուական՝ <<Սյունյաց մետրոպոլիտական Աթոռը>> թեմայով:

2010թ. դեկտեմբերի 10-ից առ այսօր Վայոց Ձորի թեմի Առաջնորդն է:

Advertisements