ԶԱՆԳԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ. ՆՈՐ ԶԱՆԳԵՐԻ ՕԾՈՒՄԸ



Զանգն այսօր էլ անբաժան է Հայոց Եկեղեցու ծիսակատարություններից: Զանգի ձայնը զարմանալի ազդեցություն ունի մարդու վրա: Տխրության պահին այն թախծալից է, իսկ ուրախության ժամանակ՝ ուրախալի: Զանգ օգտագործելու բուն նպատակը  եկեղեցական արարողությունների ժամանակ հավատացյալ ժողովրդին եկեղեցի հրավիրելն է: Հարկ եղած դեպքում զանգը, ինչպես և կոչնակը, ազդարարել է գույժեր: Այն հնուց ծառայել է բնակչությանը համախմբելու, զորք հավաքելու(ահազանգ):

Եկեղեցու զանգը միաժամանակ խորհրդանշում է նաև հրեշտակների փողը, որը բոլորին հրավիրելու է Աստծո արդար դատաստանին: Զանգեր հնչեցվում են նաև եկեղեցի ննջեցյալ բերելու, իսկ ավելի հաճախ` Հայրապետական թափորի, առաջնորդի կամ բարձրաստիճան հոգևորականների ժամանման առիթով: Continue reading

Advertisements